1. Դուք չեք ճանաչում միմյանց ընտանիքներին ու ընկերներին
Նա երբեք չի անի դա, եթե ձեր կողքին իր ապագան չպատկերացնի, իսկ եթե անում է, ուրեմն ձեզ պատկերացնում է իր ապագայում ու ուզում է, որ դուք իմանաք, թե ինչ է նշանակելու նրա հետ ձեր կյանքը։
Մի քանի ամսվա հարաբերություններից հետո ծնողների ու ընկերների հետ ձեզ չծանոթացնելը կարող է երկու բան նշանակել՝ նա իր ապագան ձեր կողքին չի պատկերացնում ու ուզում է բաժանվել, կամ էլ դուք նրան միայն սեքսի համար եք հետաքրքրում։
2. Վատ շփում
Շփումն առողջ հարաբերությունների բանալին է։ Եթե դուք չեք հիշում, թե վերջին անգամ երբ եք իրար հետ անկեղծ զրուցել, ասել այն ամենն ինչ մտածում եք, ուրեմն դա սեր չէ։ Դուք պետք է իմանաք, թե ինչ է տեղի ունենում ձեր սիրեցյալի կյանքում ու սրտում։
Ժամանակ առ ժամանակ դուք պետք է երկար զրուցեք։ Եթե դուք նրա մասին որեւէ նոր բան եք իմանում սոցցանցերից, կամ էլ նրա ծննդյան օրն եք պարզում Facebook-ից, ուրեմն ձեր հարաբերություները չեն կարող իրական լինել։
3. Սեքսը նախեւառաջ
Դա ակնհայտ է։ Եթե սեքսը միակ բանն է, որը ձեզ ստիպում է իրար հանդեպ կապվածություն զգալ, եթե երկուսդ էլ միայն անկողնում եք կրքոտ, բայց երբ գործը հասնում է շփմանը՝ կաշկանդվում եք։ Եթե սեքսը միակ բանն է, որը ձեզ ստիպում է սինխրոն կամ կապված զգալ, ուրեմն դրանք իրական հարաբերություններ չեն։
Իսկական հարաբերությունները սեր, վստահություն, զգացմունքներ ու կիրք են ենթադրում, այլ ոչ թե միայն սեքս։ Իմացեք, այն ամենն ինչ նա ասում է, որպեսզի դուք ձեզ լավ զգաք, հանուն սիրո չէ։
Եթե դուք ավելի շատ սեքսով եք զբաղվում, քան ձեր զգացմունքների մասին խոսում՝ ուրեմն դա կեղծիք է։
4. Ավելին, քան սերը
Երբ անցնում եք սիրո դռան միջով, առաջինն ինչ պետք է անեք՝ ձեր կոշիկի հետ միասին ձեր «ես»-ը հանելն է։ Քանի որ ցանկացած հարաբերությունների համար պետք է նախ ազատվել սեփական «ես»-ից։ Եթե դուք միշտ իրավացի եք՝ ուրեմն ինչ- որ բան ձեր հարաբերություններում այնպես չէ։
Եթե ինչ-որ չափով կարելի է պարզապես ապացուցել ձեր տեսակետն անկախ նրանից, թե ինչ է զգում ձեր զուգընկերը, դա հաստատ նշանակում է, որ դա ավելին է, քան սերը։
Հարաբերություններում դուք պետք է հասկանաք ձեր զուգընկերոջ զգացմունքները ու հարգեք դրանք։
Իրական հարաբերություններում դուք կավարտեք վեճն անկախ նրանից, թե ով է իրավացի, մինչդեռ կեղծ հարաբերություններում դուք պատրաստ կլինեք խզել հարաբերությունները հանուն ձեր «ես»-ի։ Եթե մարդը ազատվում է իր «ես»-ից ու կարողանում է ընդունել իր սխալը, որը նույնիսկ չի գործել, ուրեմն ձեզ ավելի համապատասխան մարդ պարզապես գոյություն չունի։