Մեր մայրիկները մեզ միշտ զգուշացնում էին հեռու մնալ վատ տղաներից, բայց երբեմն մեզ ավելի մանրամասն ուղղորդում է պետք։ Ոչ մեկն էլ կատարյալ չէ, բայց սրանք այն տղաներն են, որոնցից պետք է հեռու մնալ։
1. Հենց նոր է դուրս եկել հարաբերություններից
Յուրաքանչյուր մարդու հարաբերություններից հետո մի փոքր ժամանակ է պետք մենակ մնալու համար։ Հակառակ դեպքում Դուք կխանգարեք նրան, իսկ դա ոչ մի աղջիկ չի ուզում։ Բացի այդ՝ հարաբերություններից հետո մարդիկ ժամանակ են ունենում մտածելու ու հասկանալու իրենց սխալները։ Այլապես նա նույն սխալները կգործի նաև Ձեզ հետ հարաբերություններում։
2. Մշտապես հարաբերություններում
Սա վերաբերում է այն տղաներին, ովքեր մշտապես հարաբերությունների մեջ են. նրանք կախվածություն ունեն դրանից և չեն կարողանում մենակ մնալ։ Այն մարդիկ, ովքեր անընդհատ մեկ հարաբերություններից մյուսին են անցնում, չեն կարող կենտրոնանալ իրենց թերությունները շտկելու վրա ու սովորաբար լուրջ չեն վերաբերվում հարաբերություններին։
3. Իմպուլսիվ տղամարդ, ով իրեն զսպել չգիտի
Այսպիսի տղան անընդհատ վեճեր է սկսում, արագ բարկանում է, չնչին բաներից պատմություն է սարքում։ Խուսափեք նրանցից, քանի որ հարաբերությունները մշտապես լարված են լինելու ու լի սթրեսներով։ Այսպիսի տղաները կա՛մ անհամբեր են, կա՛մ մանկամիտ։
4. Մայրիկի բալիկ
Ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ ոչ մի վատ բան չկա, նույնիսկ հակառակը. եթե նա սիրում ու հարգում է իր մայրիկին, ուրեմն՝ կսիրի ու կհարգի նաև Ձեզ։ Սակայն կա մի սահման, որն անցնել չի կարելի, հատկապես երբ նա զուգընկեր ունի։ Եթե նրա մայրիկը խոսակցության հիմնական թեման է կամ պարբերաբար գալիս է ձեր հանդիպումներին, դա լավ նշան չէ։
5. Ինքնասիրահարված
Այս տեսակ տղամարդիկ տարված են իրենց արտաքինով, իրենք իրենցով։ Նա պարզապես նարցիս է, ով ավելի շատ ժամանակ է անցկացնում լոգարանում պատրաստվելով, քան Դուք։
6. Փիթեր Պեն
Այս տղան մեծանալու մտադրություն չունի։ Նա միգուցե 30 տարեկան է, բայց խաղում է իր խաղալիք զենքով։
7. Անուղղելի
Կա տղամարդու այնպիսի տեսակ, ով ունի բազմաթիվ վատ սովորություններ, բայց, այնուամենայնիվ, կանայք նրան իրենց իդեալն են համարում՝ հույս ունենալով, որ կփոխեն նրան։ Սակայն սա տղամարդու այնպիսի տեսակ է, որ երբեք չի փոխվում, ու Դուք պարզապես վատնելու եք Ձեր ժամանակը նրա վրա։
8. Ժլատ
Երբեմն նա մոռացած է լինում դրամապանակը, երբեմն բողոքում է որևէ ռեստորանի գներից։ Ժլատ տղամարդն աշխարհում ամենավանող երևույթներից մեկն է։ Հեռու մնացեք այդպիսիններից։
9. Կպչուն
Այսպիսի տղամարդկանց անընդհատ պետք է վստահեցնեք, որ շատ եք սիրում, հոգ եք տանում նրանց մասին, քանի որ նրանք շատ կպչուն են ու անընդհատ դա են պահանջում, իսկ դա կարող է հոգնեցուցիչ լինել։ Անկախ ու ինքնավստահ տղամարդը շատ ավելի գրավիչ է։ Անպաշտպան տղամարդը, ով միշտ Ձեր կարիքն է զգում, երբեք չի կանգնի Ձեր կողքին, երբ Դուք նրա կարիքն ունենաք։
10. Խանդոտ / շիզոֆրենիկ
Այսպիսի տղամարդը միշտ կասկածելու է Ձեզ, ստուգելու, խանդելու այնպիսի տղամարդկանց, ում Դուք անգամ չեք էլ նկատել։ Նա կռիվների մեջ է ընկնելու այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր հետաքրքրված էլ չեն Ձեզնով, քանի որ նա վախենում է, որ Դուք մեկ ուրիշինը կդառնաք։ Այսպիսի շիզոֆրենիան բավականին նյարդայնացնող է. կգա մի պահ՝ Դուք չեք իմանա ինչ անել դրա հետ։ Սա անպաշտպան տղամարդու մեկ ուրիշ տեսակ է։