Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանի սպանությանկապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը կիրակի օրը փոխանցվել են զինվորական դատախազությանը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ, գնդապետ Արմեն Հովհաննիսյանը:
Ի պատասխան Սյունիքի մարզպետի եւ նրա հարազատների բնակարաններում խուզարկությունների եւ զենքի հայտնաբերման կապակցությամբ տեղեկություններ տրամադրելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքի, Հովհաննիսյանն ասաց, որ սպանության հետ կապված հարցերով այլեւս զբաղվում է զինդատախազությունը` «իրենց մոտ է ամբողջը, իրենք են կատարում, մենք չենք անում»:
Այս տեղեկությունը Գորիսի ոստիկանապետը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կեսգիշերին՝ հեռախոսով: Նա աշխատավայրում էր: Զինվորական դատախազություն կատարած մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան էին:
Այն, որ գործը կփոխանցվի զինդատախազության վարույթ, սպասելի էր` դեպքից տուժածներից մեկը Գորիսի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանն է:
Հիշեցնենք, հունիսի 1-ին, ժամը 23:40 ոստիկանությունը ահազանգ է ստացել Գորիսում հնչած կրակոցների մասին: Ըստ ոստիկանության՝ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան մոտ, իսկ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կիրակի երեկոյան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հրամանատար Արամ Ասատուրյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Արտակ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, նա վիրահատվել է, հրազենային մեկ վնասվածք է ստացել կրծքավանդակից ներքեւ, աջ մասում: Հրամանատարն ասաց, որ Արտակ Բուդաղյանը վիրահատվել է Գորիսի հիվանդանոցում, ապա տեղափոխվել Երեւան՝ զինվորական հոսպիտալ: Երեկոյան հրամանատարի փոխանցած տեղեկությունների համաձայն` Արտակ Բուդաղյանը վերակենդանացման բաժնում էր:
Դեպքից տուժած մյուս անձը՝ 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Հիվանդանոցից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ նա վիրահատվել է Գորիսում, ըստ բժիշկների` վնասվել է նրա որովայնը, արձանագրված վնասվածքը եղել է աղիքի ծակումը: Հիվանդանոցի ընդունարանից փոխանցեցին, որ նա վերակենդանացման բաժնում է, ասացին, թե գիտակից վիճակում է:
Ինչ վերաբերում է այս արյունալի պատմության շարժառիթներին, երեկ ամբողջ օրվա ընթացքում ոստիկանության մի շարք պաշտոնյաներ ձեռնպահ էին մնում ներկայացնել անգամ նախնական վարկած: «Ազատություն» ռադիոկայանի բազմաթիվ հարցապնդումներին ի պատասխան` Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն անգամ հրաժարվում էր հայտնել ձերբակալվածների եւ բերման ենթարկվածների թվի, նրանց ինքնության մասին տեղեկություններ: Երեկ Գորիսում էին Հայաստանի ոստիկանապետի տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը:
Ոստիկանության Գորիսի մեր աղբյուրները երեկ հայտնեցին, որ ձերբակալվել է Զարզանդ անունով անձնավորություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը չէր հստակեցնում այս, ինչպես նաեւ այն տեղեկությունը, ըստ որի՝ երեկ բացատրություններ է տվել Սյունիքի մարզպետը: Ի դեպ, ոստիկանությունը ձեռնպահ էր մնում պաշտոնապես հաստատել նաեւ տեղեկությունը, որ ձերբակալված Զարզանդ անունով անձնավորությունը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է:
Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվել, ըստ որոնց` Գորիսում Սյունիքի մարզպետի, Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների մասնակցությամբ տեղի է ունեցել խնջույք, որի ժամանակ արդեն խնդիրներ են ծագել Սյունիքի մարզպետի, նրա կողմնակիցների եւ երկու եղբայրների միջեւ: Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների` դրանից հետո են հնչել կրակոցները:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց այս անձանց մասնակցությամբ հանդիպումը, ասաց, որ ինքը ներկա է եղել, բայց իրավիճակը ներկայացրեց այսպես. - «Այդպիսի մի բան չի եղել, մենք նման խնջույքների չենք մասնակցել, եկել ենք սիմվոլիկ նստել, հաջողություն ասել գնացել: Հիմա, այդ դեպքը եղել է դրանից, ինչքան գիտեմ, մի 5-6 ժամ հետո»:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` հանդիպմանը ներկա՞ էին արդյոք Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները, Դավիթ Բաբայանը փոխանցեց. - «Ես Արտակին չեմ ճանաչում, Ավետին ճանաչում եմ, տեսել եմ, հա, բայց որեւէ այսպիսի բան չի եղել այնտեղ, նորմալ ուղղակի եկել ենք, մասնակցել ենք: Ոչ մի բան չի եղել այնտեղ, եղել են Սյունիքի պատասխանատուները, գործարարները... մենք ընդհանրապես ոչ մի բան ենք տեսել, ընդհանրապես, չենք էլ ճանաչում այդ մարդկանց: Առավոտյան ենք իմացել, որ այդպիսի դեպք է եղել` լրատվամիջոցներից: Որեւէ բան չենք նկատել այնտեղ, որ թշնամանք լինի, ինչ-որ բան լինի... »:
Հիշեցնենք, Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել երեք տարի առաջ, քաղաքապետի հերթական հաջորդ ընտրությունը սպասվում է մեկ տարուց: Երեք տարի առաջ Գորիսի քաղաքապետի ընտրությունները լարված էին գնահատում դրանց հետեւողները: Ավետիք Բուդաղյանը չէր թաքցնում, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել: Սյունիքի մարզպետը, որը սատարում էր չորրորդ անգամ Գորիսի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նելսոն Ոսկանյանին, այն ժամանակ հերքում էր ճնշումների մասին տեղեկությունները:
Այս թեմայով
Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել գագաթնաժողովի
Լա Լիգա․ Մեկնարկում է 7-րդ տուրը
Բորելը Լիբանանում էսկալացիան չափազանց վտանգավոր է անվանել
Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների կյանքից զրկվածների թիվը հասել է 325-ի
Վրացական փողոցում մեքենաներ են այրվել
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր կրակոցը. առանձնատան գաղտնի հետնամուտքի դուռը բաց է եղել
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադայից և ասել՝ մի՛ արի. «Ժողովուրդ»
Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգամավորների նախաձեռնությունը. «Ժողովուրդ»
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար
Եղանակը Հայաստանում
«Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը». Հնդկաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Մետրոպոլիտեnից օգտվելիս Тelcell-ի համակարգից օգտվել է ընդհանուր ուղեւորների 21 տոկոսը
Զելենսկին «հաղթանակի պլանում» ներառել է գործողության շարունակումը Կուրսկի մարզում
Բայդենը հազիվ թե հայտարարի ՌԴ-ի խորքին հարվածելու որոշման մասին Զելենսկու հետ հանդիպումից հետո. Times
«Սրիկաներ». ինչպես մարտի 1-ի գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ներկայացան Հակակոռուպցիոն դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ գլխադասային հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր կգումարեն
Պետքարտուղարությունը Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
Սեպտեմբերի 23-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ռուսական զորքերը սպասում էին ուկրաինական զինված ուժերի ներխուժում Կուրսկի շրջան. The Guardian
Աստղագետները խուճապի մեջ են. նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքին
Բորելը Լիբանանում էսկալացիան չափազանց վտանգավոր է անվանել
Բայդենը հազիվ թե հայտարարի ՌԴ-ի խորքին հարվածելու որոշման մասին Զելենսկու հետ հանդիպումից հետո. Time...
Պետքարտուղարությունը Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի դեսպանին՝ Իրանի օրհներգի ժամանակ կանգնելուց հրաժարվելու պատճառով
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր կրակոցը. առանձնատան գաղտնի հետ...
1
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադա...
2
Վրացական փողոցում մեքենաներ են այրվել
3
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
4
Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել գագաթնաժողովի
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադայից և ասել՝ մի՛ արի....
Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգ...