Մոսկվայում ձերբակալվել է Փիրուզ Շահինյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ: Վերջինս 3 մլն դոլարով վաճառել է պաշտոն Ռուսաստանի նախագահի աշխատակազմում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական գործակալությունը:

«Փիրուզ Շահինյանը առաջարկել է ձեռնարկատերին 3 մլն դոլարի դիմաց նախագահի վարչակազմի բաժիններից մեկի ղեկավարի պաշտոն: Օպերատիվ գործողությունների  ժամանակ ոստիկանության աշխատակիցները փաստել են կասկածյալի կողմից 1,5 մլն ռուբլի ստացումը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի գործերի կառավարման վարչությանը պատկանող «Ոսկե մատանի» հյուրանոցում»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Կինը ներկայացել է, որպես Կրեմլի աշխատակզմի բարձրաստիճան չինովնիկների վստահված անձ: Ձերբակալված նկատմամբ հարուցվել է քրեական գործ խարդախության մեղադրանքով: