Շատերն են սիրում ունենալ և կրել թանկարժեք, նորաձև ժամացույցներ: Իսկ Դու՞ք ինչ մոդել եք նախընտրում:
Ձեզ ենք ներկայացնում ողջ աշխարհում ամենաթանկարժեք 5 ժամացույցները:
1. 50004T Patek Philippe-ից – 3 794 732 $
Այս ժամացույցը ստեղծվել է Շվեյցարիայում, իսկ անվան T տառը նշանակում է «տիտան»: 5004 սերիայում այս ժամացույցը յուրօրինակ է և միակը, որն արդեն հանել են արտադրությունից: Այն շատ գեղեցիկ է, ոճային և ուշադրություն գրավող: Այն «հագեցած» է խրոնոգրաֆով, անժամկետ օրացույցով և նաև լուսնային փուլային ցուցիչով: Մոդելը աճուրդի է հանվել Only watch 2013-ի ժամանակ, որտեղ, իհարկե, գտել է իր գնորդին:
2. Platinum World Time Patek Philippe-ից – 4 մլն $
Եվ նորից Patek Philippe ընկերությունն իր Platinum World Time ռետրո ժամացույցով: Այս միակ մոդելը ստեղծվել է դեռևս 1939 թ. և Patek Philippe Time հավաքածուում է ընդգրկվել: 2002 թ. աճուրդի ժամանակ այն դարձավ աշխարհում ամենաթանկարժեք ժամացույցը և վաճառվեց 4 մլն դոլարով, սակայն որոշ ժամանակ անց այդ ռեկորդն անցնող ժամացույց, իհարկե, գտնվեց: Այս ժամացույցը ցույց է տալիս ժամը՝ կախված Ձեր աշխարհագրական դիրքից: Բացի այդ՝ այն շատ գեղեցիկ է կապտականաչ գունավորմամբ:
3. Big Bang Hublot-ից – 5 մլն $
Երրորդ հորիզոնականում շվեյցարական Hublot ընկերության «Մեծ պայթյունն» է: Այս ժամացույցը 5 մլն դոլար արժի, սակայն այս գինն իրոք արդարացված է, քանի որ դրա վրա 1280 3-կարատանի ադամանդներ կան: Մեկ ամբողջ տարի է ծախսվել այս քարերը ամբողջ աշխարհից ձեռք բերելու համար: Այս ժամացույցի երջանիկ տերը ռեփեր Jay-Z-ն է, ով այն նվեր է ստացել իր կնոջ՝ Բեյոնսեի կողմից՝ ծննդյան 43-ամյակի առթիվ:
4. Ref. 1518 Patek Philippe-ից – 11 136 642 $
Երկրորդ հորիզոնականում կրկին Patek Philippe ընկերությունն է, այս անգամ իր Ref. 1518 մոդելով: Այս ժամացույցների հետ ինչ-որ բան կարծես այն չլինի. դրանց կորպուսները սովորական չժանգոտվող պողպատից են, այլ ոչ թե ոսկուց: Այդ դեպքում ինչո՞ւ են ժամացույցները շուկայում հայտնվել այսպիսի բարձր գնով: Հնարավոր է այն պատճառով, որ սրանց «ծննդյան թիվը» 1941 թվականն է, և այսօր աշխարհում դրանից միայն 4 օրինա՞կ է մնացել:
5. 201-Carat Chopard-ից – 25 մլն. $
Աշխարհում ամենաթանկարժեք ժամացույցը շվեյցարական Chopard ընկերության կողմից ստեղծված 201-Carat մոդելն է: Այս փայլուն գոհարը զարդարված է 847 հազվագյուտ ադամանդներով՝ 3 սրտաձև ադամանդներ (11-ից 15 կարատ), 26 տանձաձև ադամանդներ (17,07 կարատ) և 443 այլ ադամանդներ (4,95 կարատ): Լույսի տակ ժամացույցին նայելը իսկապես կարող է կուրացնել: