Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Դեպորտիվոյի» դարպասը։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել է Գարեթ Բեյլը, իսկ Կազեմիրոն 7 րոպե անց կրկնապատկել է մադրիդցիների առավելությունը։ Խաղի վերջին գնդակը 62-րդ րոպեին հեղինակել է Տոնի Կրոսը։
87-րդ րոպեին տանտերերը ստացել են 11 մետրանոցի իրավունք, սակայն չեն կարողացել իրացնել այն. հաջող է գործել դարպասապահ Կեյլոր Նավասը։ Ավելացված ժամանակում դաշտից հեռացվել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը։
Հիշեցնենք, որ «արքայական ակումբից» խաղին որակազրկման պատճառով չէր մասնակցում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։