Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող 26-ամյա Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախնական տեղեկություններով մահացածը կոչումով կապիտան էր: