Արևմտյան Օնտարիո համալսարանի մասնագետները աշխատում են համակարգչի վրա, որը կարդում է մարդկանց մտքեր: Այն պետք է օգնի մարդկանց հետ շփման համար, որոնք գտնվում են կոմայի մեջ: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը: Համակարգչի ստեղծման հիմքում ընկած են գլխուղեղի սկանավորման արդյունքների հիման վրա:

Մարդու մտքեր կարդալ հնարավոր է հետևելով գլխուղեղի ակտիվությունը, որոնք կապված են «այո» և «ոչ» պատասխանների հետ: Սկզբունքորեն այդ պարզ պատասխանները լիովին բավարարում են բժիշկներին: Գլխուղեղի շղթայի ակտիվության հատկությունները պարզելու համար գիտնականները խնդրել են կամավորներին մտքում պատասխանել որոշ հարցերի, ինչպիսիք են ամուսնացա՞ծ եք, քույր կամ եղբայր ունե՞ք» և այլն:

Մասնակիցների մեծ մասը կարողացել են իրենց պատասխանները երեք րոպեի ընթացքում, մինչ տեղի էր ունենում գլխուղեղի սկանավորումը: Այդ ժամանակահատվածը բավարար է եղել համակարգչային ինտերֆեյսի հետ կապ հաստատելու համար: Ներկայումս բժիշկները աշխատում են այն հիվանդների մեթոդիկայի վրա, որոնք չեն պատասխանում, սակայն պարտադիր չէ, որ գտնվեն վեգետատիվ վիճակում: