Չեմ էլ հիշում, թե որտեղից էր ինձ մոտ հայտնվել մարզասրահի մեկ ամսվա աբոնեմենտը, չէր էլ հետաքրքրում: Քանի որ աշխատանքային արձակուրդի մեջ էի, ու բան էլ առանձնապես չկար անելու, որոշեցի հաճախել: Համ ընկերուհիներիս անիմաստ ընկերակցությունից կազատվեմ, համ էլ մարմինս կմարզեմ: Առաջին երկու անգամ հաճախելուց հետո որոշել էի էլ չհաճախել, քանի որ մարզասրահը միայն աղջիկների համար էր, իսկ ինձ միշտ դուր է եկել հետևել, թե ինչպես են տղաները մարզվում: Տխուր է…
Արդեն անգիր գիտեի մարզասրահ հաճախող կանանց և աղջիկներին. 40-ն անց կանայք, որ արհեստականորեն կաշվից դուրս էին գալիս իրենց նորից ցանկալի դարձնելու համար և դեռատի կիսափչացած դեմքերը, որ սոլյարիից հետո անպայման պետք է գային իրենց մարմինը կոփելու տղաների մոտ սեքսուալ երևալու համար: Բայց այդ օրը մարզասրահ հաճախողներին ավելացել էր ևս մեկը, որին դեռ չէի տեսել մարզասրահում: Նա շատ ուրիշ էր, նման չէր այդտեղ գտնվող և ոչ մեկին և դժվար թե այստեղ էր տղաներին գրավելու համար: Նա պարապում էր այն սարքերով, որոնցից ոչ ոք չէր օգտվում. դրանք ծանր ու բարդ էին: Ինչևէ փորձեցի մոտենալ նրան: Գնացի ավելի մոտ և մոտեցա իր կողքի մարզասարքին, նրա երաժշտությունը լսելի էր նաև ինձ «Kill Bill» ֆիլմի երաժշտությունն էր, որ շատ եմ սիրում:
Իմ դուրս գալու ժամանակն էր: Հանդերձարանում իմ պահարանի մոտ էի, հագիս միայն անդրավարտիք էր, երբ «Kill Bill»-ը ներս մտավ: Ես միանգամից վերնաշապիկով ծածկեցի ինձ, ինչը նրան քմծիծաղ պարգևեց: Կարմրեցի (ատում իմ այդ սովորությունը):
-Իսկ դուք նոր ե՞ք սկսել հաճախել մարզասրահ:
-Ի՞նչ, կներեք,- հարցրեց նա՝ ականջից հեռացնելով ականջակալը:
-Ասում եմ՝ նոր ե՞ք սկսել հաճախել մարզասրահ:
-Չէ, ուղղակի գործի բերումով քաղաքում չէի, նոր եմ վերադարձել:
-Ահ, պարզ է:
Նա ժպտաց և անկաշկանդ սկսեց հանվել. 3 դաջվածք, ձիգ մարմին, գեղեցիկ ձեռքեր (նկատեցի միանգամից)… Ես արագ-արագ հագնվեցի և դուրս եկա
-Ալո, կներեք ես արդեն 15 րոպե է, ինչ տաքսիին եմ սպասում:
Զգացի ինչ-որ մեկի ձեռքը ուսիս: Նա էր:
-Ես մեքենայով եմ, դուք ու՞ր եք գնում, կարող եմ հասցնել
-Չէ, ես տաքսիին կսպասեմ:
-Ինձ համար դժվար չէ,- նորից նրա քմծիծաղը…
-Կոմիտաս…
-Շատ բարի, ինձ հարմար է:
Նստեցինք նրա մեքենան, ինձ մի տեսակ և անկաշկանդ և անհարմար էի զգում. չէի կարողանում խոսել: Ախր ինչի՞ մասին պետք էի խոսեի:
-Դուք երևի free car-ին կողմ եք (ապուշ հումոր էր, համաձայն եմ):
Նա նորից կիսաբերան ծիծաղեց.
-Ես այդ ժամանակահատվածում, ինչպես նշեցի, քաղաքում չեմ եղել, բայց շատ լավ գաղափար է:
Նա երաժշտություն միացրեց: Եթե հայելու մեջ նրա հայացքները չնկատեի, կմտածեի, որ դա դիտմամբ արեց, որ լռեմ, բայց նա ինձ էր նայում: Նա այնքան արհեստավարժ էր վարում մեքենան, երբեմն միայն շրթունքներն էր շարժում, հայհոյում էր երևի վարորդներին, որոնք գաղտնիք չէ, որ վարել չգիտեն
-Ինձ այստեղ հարմար է, կարող եմ իջնել:
Նա արգելակեց:
-Խնդրեմ, շատ հաճելի էր:
-Ինձ նույնպես:
Արդեն փակում էի դուռը, երբ նա հարցրեց
-Իսկ վաղը գալու ե՞ս մարզասրահ
-Հա, իհարկե: (Թեև որոշել էի որ էլ չէի հաճախելու)
-Շատ լավ, դե ուրեմն մինչ վաղը:
Մյուս օրը նա այդպես էլ չհայտնվեց, հաջորդ օրն էլ: Չգիտեմ ինչու, բայց նրան էի փնտրում: Վերջապես երրորդ օրը նա հայտնվեց:
-Բարև, ինչպե՞ս ես:
-Լավ մերսի, դու՞:
Չեմ կարող բացատրել, բայց մի տեսակ ինձ շատ լավ զգացի, երբ նրա ձայնը լսեցի, այդպիսի բան, կարող եմ երդվել, դեռ չէր եղել:
-Ես քեզ խաբեցի…
-Ի՞նչ առումով: (Ձև տվեցի, թե բան չեմ հասկանում):
-Դե ասացի, որ կհանդիպենք, բայց, գործեր ունեի…
-Աաաա, դրա մասին ես խոսում, ոչինչ: Ես գնամ, արդեն դուրս գալու ժամանակն է
-Ահա:
Չգիտես ինչու հանդերձասրահում նախկին 12 րոպեի փոխարեն մնացի 35 րոպե:
-Դու դեռ էստեղ ե՞ս:
-Հա, ուղղակի ինձ էլ էր դուր գալիս free car-ի գաղափարը))
Նա սկսեց բարձր ծիծաղել: Այդպես անցավ ևս մեկ շաբաթ: Այնպես չէ, որ մենք մտերիմ էինք, սակայն ամեն ինչ հասարակ էր: Ես արդեն գիտեի, թե նա որ ժամին էր գալիս մարզասրահ, իսկ նա փորձում էր հետաձգել գործերը: Ինձ չէր ասում դրա մասին, բայց նրա հեռախոսազանգերը դրա մասին էին հուշում…
Մենք նորից նրա մեքենայի մեջ էինք, ու նորից նա բարձր երաժշտության ներքո վարում էր մեքենան: Ես լուռ էի: Նա անցավ իմ խաչմերուկը, սակայն ես բան չասացի. ինձ դուր էր գալիս դա: Նա ամբողջ ընթացքում հայացքը չէր հեռացնում ինձնից, ինչից նստատեղս տաքանում էր: Մի-փոքր վախենում էի, բայց դա ավելի էր ինձ դուր գալիս: Նա արգելակեց. արդեն բավականին մութ էր: Երբեք այստեղ չէի եղել. ամբողջ քաղաքը երևում էր, և լույսերը ուղղակի խելքահան էին անում: Նա անջատեց երաժշտությունը:
-Դուրդ գալի՞ս է:
-Ի՞նչը:
-Քաղաքը, էլ ի՞նչը,- նա նորից ծիծաղեց:
-Այո, շատ, չէի եղել այստեղ, սա առաջին անգամ է:
-Առաջին անգա՞մ:
-Դե հա, կյանքում առաջին անգամ եմ…
Խոսքս մնաց անավարտ. նա համբուրեց ինձ, սկզբից շատ նուրբ, ապա ավելի ուժգին: Նա սկսեց մազերս շոյել և պարանոցս համբուրել: Ինձ դա մի քիչ վախեցրեց, մի քիչ զգաստացա, բայց անկարող էի կանգնեցնել նրան. նրա պինդ մատները շոյում էին կուրծքս, ինչն ինձ պարզապես խելքահան էր անում: Դա նման չէր մինչ այդ տղաների հետ ունեցածին: Նա հանեց բլուզս, մի ձեռքով արձակեց կրծքկալս, ու սկսեց համբուրել կուրծքս: Ես արդեն վառվում էի: Նա արագ հետ նստեց իր նստատեղին և ձեռքերիցս բռնած ինձ իր գիրկը նստեցրեց: Նա կարծես գիտեր, թե ինչ եմ զգում, կարծես ունենար հեռակառավարման վահանակ և կառավարեր իմ հաճույքը: Դա ստիպում էր տնքալ հաճույքից էլ ավելի բարձր, սրտիս աշխատանքն արագանում էր, և ի վերջո դա հասցրեց ինձ գագաթնակետի: Գուցե երկար ժամանակ սիրով չէի զբաղվել, դրա համար այդքան ուժեղ էր ամեն ինչ: Մի քանի րոպե այդպես նրա գրկում մնացի, ապա արձակեցի նրա վանդակավոր վերնաշապիկի կոճակները: Աստված իմ, նրա մարմինն իդեալական էր, չէի պատկերացնում, որ աղջկա մարմինն ինձ այդքան կգրգռեր: Մի քանի րոպե անց նա նույնպես օրգազմ ստացավ: Գլուխս ձեռքերով ամուր բռնեց և սկսեց համբուրել: Մի քանի րոպե համբուրվեցինք առանց ինչ-որ բան ասելու…
Արդեն հագնված էինք, նա շարժիչը միացրեց և սկսեց վարել, միացնելով երաժշտությունը: Մտքումս մարսում էի քիչ առաջ պատահածը, բայց ամեն ինչ շատ խառն էր. նա արգելակեց խանութի մոտ, գնեց ջուր և սառը հյութ:
-Խմիր,- քմծիծաղով ասաց:
-Մերսի…
Կարծես մի ամբողջ անապատ անցած և օազիսում հայտնված լինեի. ամբողջ շիշը դատարկեցի: Նա տարավ ինձ իմ խաչմերուկ և արգելակեց: Իջա մեքենայից, դուռը կիսաբաց թողնելով՝
-Շնորհակալություն տեղ հասցնելու համար:
-Խնդրեմ, վաղը կհանդիպենք,- ասաց նա:
Ոչ վաղը, ոչ մյուս օրը նա չհայտնվեց, երևի գործեր կային, իսկ իմ աբոնեմենտը վերջացավ…