Մենք մեր կյանքի առաջին մասն անց ենք կացնում մտածելով, թե ինչ պիտի անենք դրա երկրորդ մասում: Ցավոք սրտի երբեմն մենք հասնում ենք ավելի քիչ բաների, քան արժանի ենք: Սակայն աշխարհում քիչ չեն այն մարդիկ, ովքեր մի շարք ձախողումներից և անհաջողություններից հետո դարձել են հայտնի ու հաջողակ: Նրանցից շատերին տարիներ են պետք եկել դա անելու համար, իսկ ոմանք էլ հասել են դրան միայն մահից հետո: Յուրաքանչյուր դեպքում էլ մոտիվացիան կորցնել հարկավոր չէ, քանի որ պայքարից հետո միշտ էլ բացվում է հաջողության դուռը:
1. Ռոքնռոլի արքայի վրա մի ժամանակ սուլում էին
1954 թ. Էլվիս Փրեսլին հայտնվեց Grand Ole Opry շոուում: Երբ մարդիկ առաջին անգամ տեսան նրան և լսեցին նրա ոչ սովորական ստեղծագործությունները, նրանց դա ընդհանրապես դուր չեկավ: «Կենտուկիի կապույտ լուսինը» երգից հետո բոլորը սուլում էին: Փրեսլին անգամ հավատացնում էր, որ այլևս երբեք բեմ դուրս չի գա: Սակայն այդ ձախողված ելույթից հետո նա պայմանագիր կնքեց 52 ելույթների համար:
2. Վինսենթ վան Գոգը 2000 կտավներ է արել
Նրա ապշեցուցիչ աշխատանքներին կհանդիպեք աշխարհի տարբեր թանգարաններում: Վան Գոգը ինքը իր կյանքի ընթացքում ընդամենը մեկ նկար է վաճառել: Նկարչի մահից հետո նրա եղբոր կինը՝ Յոհաննան, իր վրա վերցրեց պատասխանատվությունը աշխարհին ծանոթացնելու Վան Գոգի կտավներին: Ցավոք սրտի Վան Գոգն այդպես էլ չիմացավ, որ ողջ մարդկությունը իրեն սկսել է հանճար համարել:
3. Երգիչ Փրինսն իր մաշկի վրա է զգացել, թե ինչ է խտրականությունը
1981 թ. «Ռոուլինգ Սթոունզ»-ի համերգի ժամանակ ելույթ ունենալով՝ Փրինսը հարյուրավորր վատ արտահայտություններ լսեց իր հասցեին: Հանդիսատեսը չէր ճանաչում նորահայտ երգչին և, իհարկե, չէր ընդունում նրա յուրօրինակ ոճը: Փրինսին դժվարությամբ համոզեցին շարունակել տուրը «Ռոուլինգ Սթոնզի» հետ, չնայած խտրականության հետ նա հետաայում կրկին առնչվեց: Սակայն դա չխանգարեց դառնալ նրան երգիչ-լեգենդ:
4. Ռեփեր 50 Cent-ը բաց չթողեց հնարավորությունը
Քերթիս Ջեքսոնը, ով առավել հայտնի է որպես 50 Cent, ընդամենը 12 տարեկան էր, երբ կապվեց հանցավոր աշխարհի հետ: 19 տարեկանում նա բանտարկվեց և կրթություն սկսեց ստանալ ուղղիչ աշխատանքային գաղութում: Ազատ արձակվելուց հետո նա փոխեց իր անունը 50 Cent և 2000 թ. պայմանագիր կնքեց Columbia Records-ի հետ, որի գործունեությունը հետագայում դդարեցվեց, իսկ ռեփերին այդ ոլորտի սև ցուցակում ընդգրկեցին: Ամեն ինչ փոխվեց, երբ նրան լսեց Էմինեմը և առաջարկեց ալբոմ ձայնագրել:
5. Եթե ինչ-որ բան չի հաջողվում, կրկին փորձեք
Հարլենդ Սանդերսը կամ ուղղակի գնդապես Սանդերսը իր կյանքի առաջին 50 տարիներն անց է կացրել փորձելով ինչ-որ բանում հաջողել, սակայն անդադար անհաջողությունների է հանդիպել: 62 տարեկանում՝ այն բանից հետո, երբ նրա ծառայություններից հրաժարվել էին հազարավոր տարբեր ռեստորաններ, գնդապետ Սանդերսը վերջապես սկսեց իր հաջողակ բիզնեսը: Նրա նպատակասլացության շնորհիվ աշխարհը ծանոթացավ Kentucky Fried Chicken-ի հետ: