1. Հաջողության համար լավագույն ժամանակը

Հաջողակ դառնալու և հարստանալու ավելի լավ ժամանակ չի կարող լինել, քան հենց հիմա: Այն, թե ինչպես եք դուք ապրում այսօր, որոշում է թե ինչպիսին եք լինելու ապագայում:

2. Հեռատես եղեք

Երբ ինչ-որ բան եք գնում, միշտ փորձեք հասկանալ դրա հետևանքները: Այսինքն ոչ միայն մտածեք թե ինչքան կծախսեք այժմ, այլ թե ինչքան միջոցներ կպահանջվի հետագայում (ոչ միայն գումարի տեսակետից, այլև ուժերի, ժամանակի… ):

3. Կայունություն

Շատ մարդկանց տրամադրվածությունը փողի նկատմամբ հաճախ փոփոխական է լինում: Չափից շատ են սիրում, երբ կարողանում են դրանցով գնումներ կատարել և դրանից հաճույք ստանալ: Չափից շատ են ատում, երբ զգում են դրանց պակասն ու իրենց կյանքի կախվածությունը դրանցից: Վերջին դեպքում պարտքով գումար կամ վարկ են վերցնում: Խուսափեք զգացմունքների հիման վրա գնումներ կատրելուց, և վարկային քարտերից:

4. Սխալ մոտեցում

Մարդկանց մեծ մասը փողն ընդունում են որպես արժեք: Բայց այդպես չպետք է լինի: Գումարն ընդամենը թղթեր է: Եթե դուք նպատակ դնեք ասենք «ուզում եմ միլիոնատեր լինել», և հետևեք հենց այդ մտքին, ապա դուք 100.000 էլ չեք ունենա: Մինչդեռ եթե նպատակներ դնեք, որոնք իրականությանը համապատասխանում են և հստակ քայլերով կամաց-կամաց իրականացնեք դրանք, ապա դուք լավ կհարստանաք:

5.Փողն ընդդեմ արժեքի

Այնպիսի արժեք ստեղծեք, որը պետք է մնացածին, և այն ձեզ համար գումար կստեղծի: Շատ մարդիկ ովքեր վիճակախաղով մեծ գումարներ են շահել, շուտ էլ կորցրել են դրանք, որովհետև դրանցով արժեք չեն ստեղծել:

6. Թե ինչպես պետք չէ մտածել

Եթե ձեր շրջապատը բացասականորեն է վերաբերվում փողին, ասում է որ դա չարիք է, և որ հարստությունը մարդուն վատն է սարքում, այդ դեպքում ենթագիտակցորեն դուք տրամադրվում եք ընդդեմ հարստանալուն: Այդ մոտեցումը փոխել է պետք:

7. Գնումների գնահատումը

Վատ սովորություններից մեկն այն է, որ մենք երբեք չենք մտածում թե իրականում ինչքան ենք ծախսում գնումների ժամանակ: Չգիտենք, թե քանի ժամ է դա խլում աշխատանքից, ինչքան էներգիա և ուժեր ենք ծախսում: Սովորեք գնումներին գնահատական տալ, մինչև դրանք կատարելը:

8. Գումարի օգտագործումը

Մեր կատարած վճարումների համար հաճախ հանձնավճար են վերցնում: Շատերն ուշադրություն չեն դարցնում դրան, բայց դա էլ քիչ գումար չէ: Ասենք դուք պատրա՞ստ եք ձեր աշխատանքային օրվա մի մասն անտեղի վատնել, ուրիշի բանկոմատից օգտվելու համար:

9. Ունևոր մարդիկ իրենց հարստությունը գումարի տեսքով չեն պահում

Հարուստ մարդիկ ունեն ակտիվներ, աղքատները վարկեր, պարտքեր և պարտավորություններ: Պետք է կարողությունը ակտիվներում պահպանել, որ այն փրկվի ինֆլյացիայից:


10. Ուսուցման մասին

Գիտելիքները – դա ամենաարժեքավոր ակտիվն է: Նոր հմտություններ ձեռք բերելով` դուք կարող եք ավելի շատ գումար վաստակել: Գիտելիքները ամեն ոլորտում էլ պետք կգան: