Գործակալ 007 նոր կինոնակրում Բոնդի աղջկա դերը խաղալու է Պենելոպե Քրուզը: Այս մասին նշում է Корреспондент պարբերականը` հղում կատարելով Yahoo! Movies-ին:
Նա դառնալու է ամենաավագ դերասնաուհին, ով երբևից խաղացել է այդ դերը: Բոնդի մասին կինոնկարի նկարահանումները սկսվելու են 2014 թվականի ամռանից: Այդ նույն թվականի ապրիլին կլրանա Քրուզի 40 ամյակը:
Նոր կինոկարը դեռևս պաշտոնական անվանում չունի: Նաև հայտնի չեն կինոնկարի ռեժիսորները: Միաժամանակ Լրատվական միջոցներում մայիսի վերջերին հայտնվել են լուրեր, որ կինոնկարի բեմադրությամբ կարող է զբաղվել Սեմ Մենդեսը Գործակալ 007 շարքից վերջին կինոնկար Skyfall կոորդիանատների ռեժիսորը:
Մենդեսի հետ բանակցությունները արդեն շարունակվում են, սակայն նա հրաժարվել է կինոնկարի աշխատանքները, քանի որ մոտակա ժամանակներս նա ցանկանում է կենտրոնանալ թատրոնի վրա աշխատանքների վրա:
Հայտնի է, որ Ջեյմս Բոնդի դերը առնվազն երկու ֆիլմում խաղալու է Դանիել Քրեյգը: Այս դերասնաը արդեն երեք անգամ խաղացել է գործակալի դերը:
Այժմ Skyfall-ը զբաղեցնում է ամբողջ աշխարհում ամենաշատը վաճառվախծ ֆիլմերի աղյուսակում ութերորդ տեղը: