Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 35-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Հարձակվողը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել մանչեսթերցիների կազմում՝ մասնակցելով 46 հանդիպման և խփելով 28 գնդակ:
Այժմ Իբրահիմովիչն ապաքինվում է ծնկի վնասվածքից: