Անաստասիա Վոլոչկովան Дни. ru գործակալությանը հարցազրույց է տվել` պատմելով, թե ինչպես է առաջ ընթանում իր տան առևանգման հետաքննությունը: Ռուսական բալետի պարուհին չի թաքցրել, որ կասկածում է հստակ մարդկանց, սակայն զարմանք է հայտնել, որ քննիչները դեռևս ակտիվ գործողություններ չեն ձեռնարկել: Իսկ իր նախկին ամուսին Իգոր Վդովինը ընդհանրապես ցնականում է փակել գործը:

Հիշեցնենք, որ Անաստասիա Վոլոչկովայի առանձնատան վրա ավազակային հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան ապրիլի 29-ին Մոսկվայի հյուսիս- արևելքում Լիանոզովո շրջանում:

Հարձակման ժամանակ տանտերերից ոչ մեկ տանը չի եղել: Ավազակները բալետի պարուհու ննջասենյակում հայտնբերել և առևանգել են որկու սեյֆ: Նախնական հետաքննության համաձայն գողությունը տեղի է ունեցել ուղորդմամբ: Ավազակները այն պահն են ընտրել, որ բալետի պարուհին տանը չի եղել, ինչպես նաև լավ են իմացել զարդերի տեղերը:

«Այս առևանգումը իրական ցնցում էր ինձ և իմ դստեր Արիշայի համար: Սակայն ես հաջորդ օրը գնացի եկեղեցի և իմ շնորհակալությունը հայտնեցի Աստծուն, քանի որ ամենակարևորը բոլորը կենդանի են, ես շարունակում եմ աշխատել, ինձ իրենց աջակցություն են հայտնել իմ հարազատները: Ես համոզված եմ, որ գողերին ուղորդել է ինձ շատ հարազատ անձնավորություն, որը լավ իմացել է, թե որտեղ են գտնվում սեյֆերը, ինչպիսի փաստաթղթեր են գտնվում սեյֆում: Ավազակներին հստակ կարգատրություն են ունեցել չկպչել երեխաին: Չեմ թաքցնում, ես կասկածում եմ կոնկրետ մարդկանց» Անաստասիա Վոլոչկովայի խոսքերն է մեջբերում Комсосмолская Правда-ն:

Բալետի պարուհին պատմել է հետաքննության մանրամասների մասին:« Հատուկ արդյունքներ դեռևս գոյություն չունեն: Ես հուսով եմ, որ քննչական մարմինները դեռևս կաշխատեն: Չեմ թաքցնի, որ այժմ փորձում եմ ուժի մեջ դնել նաև իմ կապերը, որպեսզի այս գործը չփակվի: Ինչքանով ինձ հայտնի է, իմ նախկին ամուսինը փորձում է արգելակել գործի ընթացքը: Սակայն ես դա թույլ չեմ տա: Ներկայումս ես գտնում եմ, որ հետաքննությունը շատ դանդաղ է առաջ ընթանում և դա շատ տարօրինակ է: Ես խնդրեցի հարցաքննության կանչել նրանց, ում նկատմամբ կասկածներ ունեմ, ինչին ի պատասխան նրանք սկսեցին երգել տարբեր հեքիաթներ: Այդ փուլում ամեն ինչ ավարտվեց»,- նշել է Վոլոչկովան:

Այն հարցին, թե արդյոք ավազակային հարձակման մեջ կասկածում է իր ամուսնուն,  Անաստասիան պատասխանել է.« Ես Ձեզ ուղիղ պատասխան չեմ տա: Միայն կասեմ, որ ոչինչ չեմ բացառում: Ամեն ինչ հնարավոր է: Քննիչների հետ զրույցի ժամանակ ինձ հարցրել են, թե ով է իմացել, որ սեյֆում է գտնվում փողեր, այն բիզնեսի մասին փաստաթղթեր, որի համար ես մեծ ներդրում եմ կատարել իմ ամուսնու խնդրանքով, ինչպես նաև պարտքի գումարի անդորրագիր: Ես չէի կարողզ թաքցնել, որ Իգորը իմացել է այդ մասին: