Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խոսել է առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային նախագահ առաջադրելու մասին:
«Ես քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրեր չունեմ: Սակայն դրականորեն եմ վերաբերվում նախագահական ընտրություններին Մեհրիբան Ալիեւայի մասնակցությանը: Ես պատրաստ եմ նրա թեկնածությանն աջակցել ամեն ինչով: Եթե նա առաջադրվի, ես պատրաստ եմ ժողովրդի դիմել նրան նախագահ ընտրելու համար»,- հայտարարել է Այազ Մութալիբովը, հայտնում է haqqin.az-ը:
«Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, որ Ադրբեջանը մշտապես կայունության կարիք ունի: Հետեւելով աշխարհաքաղաքական գործընթացներին՝ հասկանում ես, որ Ադրբեջանն ամենից ավելի քաղաքական կայունության կարիք ունի»,- ասել է նա: