Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում ընդունեց «Սենտ Էտյենին» և հաղթեց 3:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Էդինսոն Կավանին՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը: 51-րդ րոպեին Տիագո Մոտան հաշիվը դարձրեց 2:0: Խաղավերջում Կավանին դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Այս խաղից հետո ՊՍԺ-ն և «Սենտ Էտյենը» 9 միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 1-ինից 3-րդ տեղերը:
ՊՍԺ-«Սենտ Էտյեն»՝ 3:0
Գոլերը՝ Կավանի (20, 11 մետրանոց, 89), Մոտա (51)