Grand Chess Tour-ի վերջին փուլը London Chess Classic-ն է, որի հրավիրյալ մասնակից է դարձել անգլիացի Մայքլ Ադամսը: Մյուս մասնակիցներն են Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը:
London Chess Classic-ը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը:
Grand Chess Tour-ի չորս փուլերից հետո Արոնյանը ընդհանուր հաշվարկի երրորդ տեղում է՝ զիջելով Մագնուս Կարլսենին եւ Վաշյե-Լագրավին:
Հիշեցնենք, որ Սենթ Լուիսում Արոնյանը նվաճեց արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի կոչումը: