Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ընդունեց Հայաստանում
Շվեյցարիական Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկուն:  

Պաշտպան Անդրեասյանը և դեսպան Օբոլեսնկին բարձր գնահատեցին վերջին երկու տարիներին
հաստատված համագործակցային և բարեկամական հարաբերությունները: 

Իր խոսքում դեսպան Օբոլենսկին բարձր գնահատեց Օմբուդսմենի աշխատակազմի գործունեությունը
Հայաստանում՝ նշելով, որ Պաշտպանի ակտիվ գործունեությունը նպաստում է Հայաստանում
մարդու իրավուքների ամրապնդմանը: 

Հանդիպման վերջում Պաշտպանը շնորհակալություն հայտնեց դեսպանին համատեղ ծրարգերի
իրականացման և արդյունավետ համագործակցության համար:

 

Պաշտպանի աշխատակազմ