2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ՀՋԿ-ծառայող, պայմանագրային զինծառայող, Սասուն Միքայելյանը Թալիշի դիրքերում ստացել է հրազենի ծանր վիրավորում որովայնի շրջանում: Զինծառայողը երրորդ կարգի հաշմանդամ է, բայց դեռ ոչ մի անգամ իրեն հասանելիք հաշմադամության թոշակը չի ստացել, իսկ պատճառներն անհայտն են:
ArmLur.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանը պատմեց, որ վիրավորվել է ապրիլի 3-ին՝ Թալիշի դիրքերում կռվի ժամանակ. «Երկար բոյեր ենք տվել, փորձել ենք վիրավոր զինվորներին հանել: Թուրքերը շատ-շատ էին, հնարավոր չէր մոտենալ մեր զինվորնեին: Մեր հատուկ ջոկատայինների հետ, բոլորին խփելով, որոշ չափով կարողացել ենք երեխեքին հանել, ովքեր որ մնացել էին խրամատներում, դաշտերում»:
Մեր զրուցակիցն առաջին անգամ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից, ապա 15-20 րոպե դիմակայելուց հետո ծանր վիրավորում է ստացել տանկիստի կողմից. «Տեղս հայտնաբերելով` խփեցին, որի արդյունքում ստացա միջանցիկ-թափանցիկ վիրավորում: Ասկոլկեն մտել է փորս, հետեւից դուրս եկել: Մեր հատուկ ջոկատայիններն օգնության հասնելով` տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ»: Վերջինս առաջին բուժօգնությունը ստացել է Մատաղիսում, ապա տեղափոխվել Ստեփանակերտ, որից հետո Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ ենթարկվել է 6 վիրահատության, եւ դեռ մեկ վիրահատության կարիք էլ կա, սակայն միջոցները չեն բավարարում:
Հավելենք, որ Միքայելյանների տան միակ աշխատող ուժը ընտանիքի հայրն էր, իսկ բնակարանը, որտեղ բնակվում են, վարձակալման հիմունքներով է վերցված: Ապրում են սոցիալական ծանր պայմաններում, ունի երկու դպրոցական զավակ: Սասուն Միքայելյանի խնդրի հետ կապված ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել հետախույզին. «Իր Համար այստեղ հսկայական գործ է արվել բժշկական, վիրահատություններ, հետվիրահատական վերականգնողական բուժում և այլն։ Հետագա վիրահատության հետագա հարցերը դեռ հստակ չեն։ Բժիշկները պետք է քննարկեն արդյոք ինչպիսի բուժում և վիրահատություններ է պետք։ Հանձնաժողովը արտասահմանում բուժման համար կքննարկի եւ որոշում կկայացնի: Եթե պարզվեց, որ այստեղ կարող են, ապա դա տեղի կունենա Հայաստանի բուժհաստատություններում անվճար, ինչպես մինչև այժմ: Ինչ վերաբերվում է իր թոշակավորմանը, ապա ամեն ինչ օրինական գործընթացի մեջ է։ Իր կարգը տրվել է հունիսի վերջին և ըստ գործընթացի վերջնական թոշակավորումը տեղի կունենա մոտ երկու ամսվա ընթացքում։ Ընդ որում կապ չունի այդ ժամկետը իր գնալու հետ, թղթերը երբ հանձնել է այդ օրվանից սկսած գումարը ստանալու է»։
Նյութի աղբյուրը՝ Armlur.am