«Իրավունք» թերթը գրում է. «Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցական ղողանջների ներքո՝ կազդարարեն ուսումնական տարվա մեկնարկը: Սակայն այս տարի Գիտելիքի տոնը մի քանի տասնյակ ուսուցչի համար՝ կհիշվի որպես գործազրկության օր: Ուշագրավ է այն, որ դպրոցների ու ուսուցիչների օպտիմալացման գործում վարպետացած ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանն «Իրավունքի» հետ զրույցում այս խնդրին անդրադարձավ իրեն բնորոշ բոհեմական հանգստությամբ:
«Մենք հիմա չենք կարող տվյալները հրապարակել թե խոսքը կոնկրետ քանի ուսուցչի մասին է, որովհետեւ բոլոր ուսուցիչներին փորձում ենք աշխատանք առաջարկել այլ տեղում: Եթե իրենք կհրաժարվեն, արդեն կգործի փոխհատուցման տարբերակը: Այսինքն՝ սա գործընթաց է, որը մինչեւ սեպտեմբերի 10-ը կկարգավորենք: Հիմա մենք մեկ-մեկ ցուցակագրում ենք ուսուցիչներին, որոնց թիվը մի քանի տասնյակ պետք է լինի՝ սկսելով Երեւան քաղաքից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում