Դե ինչ, 2017-ի ամառն էլ ավարտվեց։ Արձակուրդները վերջացան, եւ ժամանակն է սկսել աշխատանքային նոր սեզոնը։ Բայց մինչ այդ, NEWS.am STYLE-ը որոշել է ամփոփ ներկայացնել, թե հայտնիներից ով որտեղ նախընտրեց վայելել իր ամառային արձակուրդները։
Եվ այսպես, Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, ինչպես նաեւ նրանց նորածին դուստրը՝ Աննա Մարիան, այս ամառ հանգստացան Հունաստանում։
Ավետ Բարսեղյանը կնոջ՝ Անիի հետ, նույնպես նախընտրել է Հունաստանը. ամուսինները հանգստացել են տեղի ամենագեղեցիկ ու հայտնի հանգստավայրերից մեկում՝ Սանտորինիում։
Արփի Գաբրիելյանը քրոջ՝ Անիի, եւ նրա ընտանիքի հետ հանգստացել է Իսպանիայում։
Ռեփեր Միշոն կնոջ հետ վայելել է հանգիստն Իտալիայում։
Մայա Պողոսյանն արդեն քանի սեզոն է՝ նախընտրում է հանգստանալ հունական կղզիներում, եւ այս ամառն էլ բացառություն չի եղել:
Գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանն այս ամառը նախընտրել է վայելել Իտալիայում։
Մոդել Լուսինե Թովմասյանն իր ամառային հանգիստը վայելել է Հունաստանում:
Լուիզա Ներսիսյանի ամառը հագեցած է եղել ճանապարհորդություններով։
Դերասանուհին նախ հանգստացել է Միջերկրական ծովի ափին, ապա ամուսնու, Գրիշա Աղախանյանի եւ նրա կնոջ հետ մեկնել Բաթումի։
Իվետա Մուկուչյանը նախընտրել է Իբիցան։
Եվա Ռիվասը ամառային արձակուրդը վայելել է Մոնակոյում։
Լիլիթ Կարապետյանն էլ հանգստացել է Եգիպտոսում։
Արմեն Պետրոսյանը (Մենչ) կնոջ եւ երեք երեխաների հետ 14 օրով մեկնել է հանգստի Չինաստանի հայտնի հանգստավայրերից մեկը։
Զարուհի Բաբայանն ընտանիքի հետ ամառային հանգիստն է վայելել Թաիլանդում։
«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի Գոռ Հակոբյանն իր կնոջ՝ Հրանուշի հետ, հանգստացել է Բաթումիում։
Այս ամառ Հրաչյա Հարությունյանը, Սյուզան Մարգարյանը եւ Սիրուշոն մեկնել են համատեղ հանգստի Հունաստան: Իսկ հետո Սիրուշոն ամուսնու եւ երեխաների հետ շրջել է Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներով։
Նյութի աղբյութը` NEWS.am STYLE