Կորցնում ենք ավելորդ քաշը` առանց վնասների

Գիրությունը այն կարգավիճակն է, երբ անհատն ունի նորմայից ավելի քաշ: ինչպես փոխամցում է 168.am-ը, վերջին ժամանակներում գիրությունը դարձել է մեծ խնդիր թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց համար:

Գիրությունը կապված է կենսակերպի, նստակյաց կյանքի, ալկոհոլի չարաշահման, հորմոնային անհավասարակշռության, սննդի անկանոն ռեժիմի, ոչ բավարար քնի, սթրեսի, մարսողական խանգարումների և գենետիկայի հետ: Ի՞նչ քանակությամբ սննդամթերք պետք է ընդունել Ըստ նորմայի՝ տղամարդիկ պետք է ընդունեն 2500 կալորիայի համապատասխան սննդամթերք,իսկ կանայք’ 1800 -2000 կկալ: Բայց մենք միջինն օգտագործում ենք 2500-ից ավելի կալորիականությամբ հարուստ սննդամթերք, և ավելորդ էներգիան չի օգտագործվում և վերածվում է ճարպի: Ճարպակալումն առաջանում է նաև սննդամթերքի հետևանքով: Եթե սննդամթերքը պարունակում է շատ կալորիաներ և ոչ քիչ վիտամիններ,սպիտակուցներ, հանքանյութեր և դիետիկ մանրաթել, ապա էներգիայի ավելորդ քանակը պահեստավորվում է օրգանիզմում և վերածվում ճարպի: Գիրության հետևանքով առաջացող հիվանդությունները Գիրության հետևանքով առաջացող հիվանդություններից են խոլեստերինի մակարդակի բարձրացման հետևանքով սրտի հիվանդությունները, շաքարախտի երկրորդ տեսակը, արյան բարձր ճնշումը, օստեոարթրիտը, մեջքի ցավերը և շարժվելու դժվարությունները: Կանանց մոտ ճարպակալման հետևանքով կարող է առաջանալ անպտղություն և դաշտանի ցիկլի խանգարումներ: Քաշն իջեցնելու համար խիստ և կտրուկ մեթոդներն ավելի շուտ Ձեր օրգանիզմը վտանգի կենթարկեն, քան որևէ դրական փոփոխություն կբերեն Ձեր կյանքում: Հետազոտությունները պարզել են, որ խիստ դիետաները ոչ թե ճարպն են այրում, այլ մկաններ մեջ առկա կարևոր սպիտակուցը: Հայտնի է նաև, որ խիստ դիետաների հետևանքով կորցրած քաշը կրկնապատկված է վերականգնվում:

Ստորև ներկայացնում ենք գիրությունն արդյունավետ և խելամիտ միջոցներով նվազեցնելու մեթոդներ: Ֆիզիկական վարժություններ Ֆիզիկական վարժություննները մեր կյանքի անբաժան մասը պետք է կազմեն:Մկանների մարզումը, սրտանոթային համակարգի վարժությունները կարևոր է ընդգրկել ֆիզիկական մարզումների ցուցակում: Ֆիզիկական վարժությունները կարգավորում են քաշի ավելացումը: Ֆիզիկական մարզումները պետք է կատարվեն մարզչի հսկողության ներքո: Յոգա Յոգայի մեջ կան մի շարք վարժություններ, որոնք նպաստում են ճարպի այրմանը: Սակայն սիրողական յոգան խորհուրդ չի տրվում: Դիմեք միայն յոգայով զբաղվող մասնագիտացված մարզիչներին և նոր միայն նրա սովորեցրած վարժությունները կատարեք տանը:



Ճիշտ սննդակարգ Հետազոտությունները պարզել են, որ սննդում վիտամինների, սպիտակուցների և հանքանյութերի ավելացման հետևանքով նվազում է ածխաջրերի քանակը, և ճարպն այրվում է, և մարմնի քաշը նվազում է: Նրանք, ովքեր ցանկանում են իջեցնել քաշը, պետք է օգտագործեն էներգիայի քիչ խտությամբ սննդամթերք’ մրգեր, բանջարեղեն, ձուկ, հացահատիկ, լոբի, ոչ յուղոտ միս: Խուսափեք բարձր կալորիականությամբ սննդամթերքից Պետք է հրաժարվել բարձր կալորիականությամբ սննդամթերքներից, ինչպիսիք են, օրինակ, տապակած ուտելիքները, արագ սնունդը, քաղցրեղենը, կարմիր միսը, ձվի դեղնուցը և կարագը: Բարդ ածխաջրեր պարունակող սննդամթերքներ Շաքարը, կոնֆետները և տորթերը, որոնք պարունակում են պարզ ածխաջրեր, պետք է փոխարինվեն բարդ ածխաջրեր պարունակող սննդամթերքներով’ մրգեր,բանջարեղեն և դարչնագույն բրինձ, և սև հաց: Վիտամին C-ով հարուստ սննդակարգ Համարվում է, որ վիտամին C պարունակող սննդամթերքները նպաստում են քաշի նվազեցմանը: Սակայն պետք է ընդունել վիտամին C-ի բնական աղբյուրներ’ ինչպիսիք են, օրինակ, ցիտրուսային մրգերը, հնդկական փշահաղարջը, չհասած թամարինդը, և այլն: Պետք չէ սեփական որոշմամբ ընդունել վիտամին C-ն դեղահաբերով, քանի որ այն կարող է առաջացնել ստամոքսաղիքային խանգարումներ:Շաքարից անցում մեղրին Հյութին, թեյին կամ սուրճին շաքարի ավելացումը բարձրացնում է կալորիաների թիվը, ուստի խորհուրդ է տրվում շաքարը փոխարինել մեղրով: Մեղրը պարունակում է հավասար քանակությամբ ֆրուկտոզա և գլյուկոզա, որը չի բարձրացնում օրգանիզմում կալորիաների թիվը: Մեղր և կիտրոն Քաշի իջեցմանը նպաստում է նաև մեղրի և կիտրոնի խյուսը: Օրը կարելի է սկսել սրանով. մեկ բաժակ գոլից տաք ջրի մեջ լուծել մեղր և լիմոն քամել, օգտագործել: Կանաչ թեյ Կանաչ թեյը քաշը կորցնելու մյուս մեթոդներից մեկն է: Այն պարունակում է epigallocatechin gallate կոչվող հակաօքսիդանտը, որն այրում է մարմնում կուտակված ճարպերը: Կաղամբ Կաղամբը ճարպը հալեցնող բանջարեղեններից մեկն է: Հայտնի է, որ ավելի շատ կալորիա է պահանջվում, որպեսզի մարսվեն կաղամբի կալորիաները:Կաղամբը կարող եք ավելացնել բանջարեղենային հյութին, աղցան պատրաստել, և այդպես կազատվեք ավելորդ կլիոգրամներից: Գիտակցված սննդի ընդունում Տանը՝ հեռուստացույցի առջև, իսկ աշխատանքի վայրում՝ համակարգչի առաջ նստելիս, մենք չենք կենտրոնանում ուտելու գործընթացի վրա: Նման դեպքում մենք ավելի շատ քանակությամբ սննդամթերք ենք ուտում, քան ազատ ժամանակ: Գիտակցված և կենտրոնացված սննդի ընդունումն օգնում է կարգավորելու քաշը և սննդակարգի չափսը: Կոկա-կոլա և դիետիկ կոլա Շատ մարդիկ ծարավ ժամանակ նախընտրում են խմել կոկա-կոլա կամ այլ գազավորված ըմպելիքներ: Կոկա-կոլան պարունակում է շաքար, որն ավելացնում է քաշը:

Նույնիսկ դիետիկ կոլան է քիչ քանակությամբ շաքար պարունակում: Գազավորված ըմպելիքների փոխարեն՝ նախընտրելի է խմել ջուր, կիտրոնի հյութ կամ թարմ քամած հյութ: Քիչ քանակությամբ կանոնավոր սննդի ռեժիմ Եթե ցանկանում եք բնական ճանապարհով քաշ կորցնել, ապա պետք է ուտել հաճախակի, սակայն քիչ քանակությամբ: Քիչ քանակությամբ սննդի ընդունումը հանգեցնում է նրան, որ օրգանիզմ մուտք է գործում միայն քիչ էներգիա, որը համապատասխանում է օրգանիզմի համար նախատեսված էներգիայի քանակին:Իսկ շատ ուտելիս օրգանիզմում լինում է էներգիայի ավելցուկ, որն էլ հետագայում վերածվում է ճարպի: Եթե ցանկանում եք Ձեզ սովորեցնել քիչ քանակով սննդամթերք ուտելուն, ապա հրաժարվեք մեծ ափսեներից, և փոխարենը՝ օգտագործեք փոքր ափսեներ: