Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆահդ ալ Սաուդը ծախսել է 15 մլն եվրո Փարիզի Դիսնեյլենդում խրախճանքների համար: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական լրատվական միջոցներին:
Դիսնեյլենդում ալ Սաուդը որոշել է տոնել իր դիպլոմի ստանալը: Մայիսի 22-24-ը ընկած ժամանակահատվածում նա իր և վաթսունից ավել հյուրերի համար ռեզերվ է արել այգու ամբողջ հատվածներ:
Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են զգեստների ցուցադրություններ, ներկայացումներ և ֆոտոսեսիաներ: