Չէի մտածում, որ երբևէ ստիպված կլինեմ նման բան ասել, բայց...
Հենո ջան, կներես, սակայն դու ավելի լավ է՝ հավաքականի խաղերը մեկնաբանես, քան թե դաշտում «ներկա» ստանաս: Հա, Չեռնոգորիայի համեմատությամբ երեկ էլի մի քիչ խաղ տեսանք, բայց էլի էն չէր, էլի: Չգիտեմ, կուզենայի սխալված լինել, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ մի տեսակ խնայողական ես խաղում...
Ինչ-որ է, էլի մնացինք «բորտին»: Ու քանի դեռ «հայկական ֆուտբոլ» ասվածը Ռուբեն Հայրապետյանի քմահաճույքի արտացոլանքն է, հա էլ էդ վիճակն է լինելու, եթե անգամ մեր հավաքականում 3 «Մարադոնա» խաղա:
Իսկ Մելիքսեթյանին հալալ է: Հետաքրքիր է միայն, որ նման դարպասապահ կար, ինչո՞ւ էր «թիթեռ բռնող» Բեգլարյանը հրավիրվում: