Պարզվում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելուց հետո «Տաշիր» ընկերությունը այդտեղ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ է դարձրել պատգամավոր Կարեն Կարապետյանի որդուն՝ Նարեկին։ Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ «Գազպրոմում» էր պաշտոն տվել իր որդուն՝ Տիգրան Կարապետյանին՝ նշանակելով տնօրենի տեղակալ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով։
Նշենք, որ Կարեն Կարապետյանը ունի երեք երեխա` մեկ դուստր և երկու որդի: Ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորյայի հետ եւ ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։