Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին կարելի է բնութագրել ընդամենը 3 արտահայտությամբ: Ներկայացնում ենք այս երեք արտահայտությունը:

Խոյ

Խոսում է քիչ։
Անում է ճիշտ:
Մտածում է շատ:

Ցուլ

Խոսում է համոզիչ:
Անում է՝ ինչպես կստացվի:
Մտածում է ամեն ինչի մասին:

Երկվորյակ

Ասում է, որ մածում է:
Անում է, իր կարծիքով, շատ լավ:
Մտածում է իր մասին:

Խեցգետին

Խոսում է գայթակղիչ:
Անում է՝ ինչ ասեն:
Մտածում է միշտ:

Առյուծ

Խոսում է ավելորդ բաներ
Անում է այն, ինչից չհաջողվեց խուսափել:
Մտածում է հստակ:

Կույս

Խոսում է ուրիշ բան:
Անում է երրորդ բանը, բայց լավ:
Մտածում է մեկ այլ բան:

Կշեռք

Խոսում է ազնվորեն:
Անում է պատասխանատվությամբ:
Մտածում է ավելորդ բաներ:
Կարիճ

Խոսում է ստույգ:
Անում է՝ ինչ դուր է գալիս:
Մտածում է կենտրոնացած:

Աղեղնավոր

Ասում է, որ բոլորը՝ բացի իրենից…
Անում է ուրիշիի ձեռքերով:
Մտածում է, որ միայն ինքը…

Այծեղջյուր

Ասում է այն, ինչ մտածեց:
Անում է՝ ինչ կարողանում է:
Մտածում է՝ ինչ մտքով անցնի:

Ջրհոս

Ասում է. «Դե, եթե պետք է…»:
Անում է ամեն ինչ բոլորից լավ:
Մտածում է. «Իսկ պե՞տք է»:

Ձուկ

Չի խոսում, այլ իմաստուն է ձևանում:
Անում է կախված նրանից, թե արդյոք աշխատանքը կստուգեն:
Մտածում է, որ ոչ ոք չգիտի: