Նստակյաց աշխատանք ունեցողների համար նիհարելն իսկակն տանջանք է: Սակայն ամերիկացի հայտնի դիետոլոգները պնդում են, որ նույնիսկ նստած եւ քիչ շարժունակ աշխատանքի դեպքում կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նրանք նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս վերանայել իրենց սննդակարգը եւ հետեւել մի քանի պարզ կանոնների.
1. Նստած աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում կանոնավոր ընդմիջումներ անել՝ մեկ, ծայրահեղ դեպքում՝ երկու ժամը մեկ: Ամեն անգամ շարժվեք, կարող եք նաեւ ջուր կամ թեյ խմել:
2. Հարկավոր է ավելի շատ ջուր խմել: Այս խորհուրդը շատերն են լսել, բայց սովորաբար անտեսում են:
3. Օրվա ընթացքում ցանկալի է սնվել օգտակար մթերքներով. թխվածքաբլիթի եւ այլ քաղցրավենիքի փոխարեն կարելի է միրգ, ընկուզեղեն, կաթնաշոռ, թարմ բանջարեղեն ուտել:
4. Դիետոլոգների հավաստմամբ՝ օրական 30 րոպե տեւողությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բավարար է կազմվածքը պահպանելու համար: Կարելի է վարժություններ անել սերիալ կամ հեռուստաշոու դիտելիս, ավելի քիչ օգտվել տրանսպորտից եւ հաճախ քայլել: Լավ որոշում կլինի վերելակից հրաժարվելը:
Նյութի աղբյուրը` Orer.am