Երբեմն զույգերի շփման ժամանակ հասունանում է մի պահ, երբ տղամարդը սկսում է ավելի քիչ ուշադրություն դարձնել կնոջը, ավելի քիչ է հետաքրքրվում նրանով ու քիչ ժամանակ տրամադրում նրան: Այս նպատակով էլ ներկայացնում ենք 3 պարզ միջոց, որոնց միջոցով կանայք կստիպեն տղամարդկանց խանդել, և լինել նրանց ուշադրության կենտրոնում:
Շատ ժամանակ տրամադրեք արական սեռի ձեր ընկերներին
Չէ որ արգելված չէ զվարճանալ: Երբ ձեր սիրելին ձկնորսության կամ ֆուտբոլ դիտելու է գնացել, ապա դու կարող ես լինել սրճարանում կամ ընկերուհուդ ամառանոցում: Կարող ես տուն վերադառնալիս քեզ համար ծաղիկներ գնել, բայց պետք չէ բացահայտել, թե երկրպագուներից ով է նվիրել դրանք:
Հետևեք քեզ, եղեք սեքսուալ ու նորաձև
Եթե չեք սիորւմ դիմահարդարվել և միայն առիթներին եք շպարվում, ապա սկսիր հաճախակի անել դա: Հաճախիր մոտակա մարզասրահ: Գնիր նորաձև ու վառ զգեստներ և որ ամենակարևորն է՝ սեքսուալ ներքնազգեստներ: Այն կրիր ոչ թե երեկոյան, այլ առավոտյան՝ աշխատանքի կամ ընկերների հետ զբոսանքի գնալիս: Եվ այս ամենն այնպես արեք, որ տղամարդը նկատի դա:
Միշտ կենսուրախ եղիր ու ակտիվ
Երբ երկար ժամանակ չեք տեսել միմյանց ու նա զանգահարում է՝ իմանալու, թե ինչպես ես առանց իրեն, պատասխանը պետք է լինի րաշալի: Ասեք, որ չեք ձանձրանում, բազմաթիվ հետաքրքիր գործեր ունես ու երջանիկ ես: Այս դեպքում տղամարդն այլևս անուշադրության չի մատնի ձեզ, քանի որ կհասկանա, որ իր ընտրյալը ամենագեղեցիկն ու ուրախն է, որի շուրջ բազմաթիվ տղաներ են պտտվում:
Նյութի աղբյուրը` Orer.am