Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո, որում հայերը պարտվեցին 1:4 հաշվով, միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի եւ հայ ֆուտբոլասերների միջեւ: Ըստ ականատեսների՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից դուրս գալուց հետո՝ իր մեքենան նստելիս, ֆուտբոլիստը բղավել է երկրպագուների վրա: Նշվում է, որ մի շարք երկրպագուներ շրջապատել են նրան, վանկարկել նրա անունը եւ փորձել լուսանկարվել: Ոմանք պատահաբար հրել են նրան, եւ դա հունից հանել է ֆուտբոլիստին, նա բղավել է նրանց վրա. «Հանգստացե՛ք, հըլը, արա՛»,- ասել է նա ու նստել մեքենան, թեեւ սովորաբար խաղից հետո այնքան է մնում, մինչեւ լուսանկարվում է բոլոր ցանկացողների հետ ու ինքնագրեր բաժանում նրանց:
Մխիթարյանը, ինչպես հավաքականի իր բոլոր թիմակիցները, ծանր պարտությունից հետո ավելի քան անտրամադիր ու զայրացած էր: Նա իր գրեթե բոլոր խաղընկերների նման խաղից հետո չկարողացավ բառեր գտնել լրագրողների համար եւ հարցազրույց չտվեց խաղադաշտում կատարվածի մասին: Առանց որեւէ բան ասելու արագ ուղղվեց դեպի իր մեքենան: Կարճ մեկնաբանություն տվեց միայն այդ խաղում Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակ Ռուսլան Կորյանը:
Երեկվա հանդիպումից հետո Հայաստանը մնաց 6 միավորով եւ շարունակում է ընթանալ ընտրական E խմբի նախավերջին՝ 5-րդ, հորիզոնականում: Դանիան միավորների քանակը հասցրեց 16-ի եւ շարունակում է պայքարել խմբի 1-ին, 2-րդ տեղերի համար: 16 միավոր ունի նաեւ Մոնտենեգրոն, որը Դանիայի գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 2-րդն է: Խումբը 19 միավորով միանձնյա գլխավորում է Լեհաստանը:
Այս ընտրական փուլում Հայաստանին մնացել է 2 հանդիպում: Հոկտեմբերի 5-ին թիմը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լեհաստանին, իսկ 8-ին կհյուրընկալվի Ղազախստանին:
Այս թեմայով
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Բայդենի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինայի կողմից ՌԴ-ին հարվածների համար ATACMS-ի կիրառման տեղեկությունը
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Վաշինգտոնը հաստատել է, որ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS-ը Կուրսկի շրջանում
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է 5-րդ տուրը
Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
Գուցե Փաշինյանի «զայրույթը» մի փոքր էլ Երեմյանների՞ վրա տարածվի. «Ժողովուրդ»
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ»
Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբեր ամսին
Կայանալու է «Գոյ» թատրոնի հերթական դատական նիստը․ ի՞նչ է սպասվում
Նախքան սպառազինությունների ձեռքբերման մասին նյութեր հրապարակելը ճշտումներ կատարեք գերատեսչության հետ․ ՊՆ
Աստղագուշակ՝ նոյեմբերի 25-ի համար
Եղանակը Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը կքննարկի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցա...
1
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
2
Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրա...
3
Գուցե Փաշինյանի «զայրույթը» մի փոքր էլ Երեմյանների՞ վրա տարածվի. «Ժողովուրդ»
4
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»
Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին
Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում
Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստան...
Գուցե Փաշինյանի «զայրույթը» մի փոքր էլ Երեմյանների՞ վրա տարածվի. «Ժողովուրդ»