bestinfo.am - ը ներկայացնում է ՝
Եթե դու իսկապես սիրում ես քո ամուսնուն, դու երբեք չպետք է այս բաներն ասես նրան։
Ցավով լի բառերի շարքը կարող է խորը էմոցիոնալ ազդեցություն թողնել ձեր ամուսնու վրա և քանդել ձեր հարաբերությունները։ Առողջ և երջանիկ հարաբերությունների համար երբեք մի ասեք այս 10 արտահայտություներն այն տղամարդուն, ում սիրում եք։ Ես կուզեի դու նրա նման լինեիր: Մի համեմատեք ձեր զուգընկերոջը ուրիշի հետ ՝ նախկին ընկերոջ եղբայրների կամ ընկերների հետ։ Այդ արարքը միայն կիջեցնի նրա ինքնագնահատականը և վատ կանրադառնա ձեր հարաբերությոընների վրա Դու 《միշտ》անում ես դա։ Այս արտահայտության ամենամեծ խնդիրը 《միշտ》բառն է։ Դա որոշյալ է և ոչ ճիշտ։ Այս անազնիվ ենթադրությունը կարող է ստիպել ձեր զուգընկերոջը պաշտպանվել և մեկ ուրիշ վեճի պատճառ դառնալ։ Դու չես հասկանում ինձ : Հնարավոր է, որ նա ձեզ չի հասկանում, բայց շանս տվեք նրան։ Ձեր զուգընկերը կարող է միայն օգնել ձեզ, եթե դուք կամք ցույց տաք նրա հետ ազնիվ և համբերատար լինել։ Ինձ մենակ թող: Դուք հավանաբար դադարի կարիք կունենաք ճնշման ազդեցության տակ։ Դա վատ միտք չէ, բայց ինձ մենակ թող ասելու փոխարեն դուք կարող եք ասել 《թույլ տուր դադար լինի հետո կխոսենք այս մասին։ Քայլեք պառկեք անկողնու վրա կամ նստեք և խորը շունչ քաշեք և իմի բերեք ձեր մտքերը։ Ինձ մենակ թող գոռալը կոպիտ է , և ավելի վատ խնդիրների կարող է հանգեցնել։ Վերջ տանք սրան: Քո զուգընկերը կարիք ունի հասկանալ ինչպիսին են ձեր զգացմունքները։ Մի կոտրեք նրա սիրտը նմանատիպ արտահայտությամբ։ Ցույց տվեք որ հետաքրքրվում եք նրա զգացմունքներով, և նա իրեն սիրված կզգա։ Միգուցե մենք պետք է բաժանվենք։ Երբեք մի սպառնացեք ձեր զուգընկերոջը բաժանումով։ Վեճի ժամանակ բաժանում բառը կարող է հանգեցնել սթրեսի և անհանգստության։ Եթե ձեր հարաբերությունները պայքարի փուլում են, և դուք մտածում եք բաժանման մասին, դուք կարող եք դիմել հոգեբանի կամ հոգևորականի օգնությանը։ Ինձ զայրացնում է, երբ դու անում ես դա։ Ձեր երկարատև ամուսնության ընթացքում ձեր ամուսինը կարող է անել մի շարք բաներ, որոնք զայրացնում են ձեզ։ Փորձեք բարի ձևով բացատրել այդ բանը նրան։ Ձեր տոնը ևս շատ կարևոր է նույնիսկ բարի բառերը կարող են կոպիտ հնչել, եթե դուք օգտագործում եք բարձր տոն։ Դու ինձ երբեք չես գոհացնում։ Անախորժությունը ննջասենյակում անձնական և զգայուն թեմա է։ Երբեք մի քննարկեք այս թեման ուրիշի հետ բացի ձեր զուգընկերոջից։ Ձեր ընկերը ուզում է ձեզ երջանկացնել, և նա կարող է իրեն ձախորդ համարել, եթե ֆիզիկապես չի կարողանում ձեզ գոհացնել։ Ազնիվ եղեք նրա հետ բայց եղեք ուշադիր ձեր տոնի և բառերի ընտրության մեջ։ Այդ դեպքում դուք երկուսով լուծում կգտնեք այդ խնդրին։ Ես դա այդպես չէի անի: Միգուցե այդ իրավիճակում դուք այդպես չանեիք, ինչպես նա է արել ։ Ամուսնությունը 《տուր և վերցրու》հարաբերություն է ։ Հետևաբար լսեք ձեր զուգընկերոջ մտքերը, և հետո դուք հնարավորություն կունենաք կիսել նաև ձեր մտքերը Ես չգիտեմ, թե ինչու ամուսնացա քեզ հետ։ Վեճի ամենաթեժ պահին հնարավոր է, որ դուք ուզում եք այս բառերը ասել, բայց խուսափեք նման վիրավորական արտահայտություններից։ Հետո դուք կզղջաք, բայց ձեր զուգընկերը կվիրավորվի դրանից։ Հնարավոր է դուք չեք ուզում վիրավորել ձեր ամուսնուն։ Այս տեսակ արտահայտությունները կարող են սպանել ձեր հարաբերությունները։ Հիշեք մեկ անգամ ասած բառերը կարող են միայն ներվել, բայց չմոռացվել։ Լուծեք ձեր խնդիրները բարի բառերով և կառուցեք ու պահպանեք ձեր հարաբերությունները այն քանդելու փոխարեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ bestinfo.am