ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Հյուրի խնդրանքով նախարարն անդրադարձել է նախորդ հանդիպումներից հետո Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, կարևորել
ֆրանսիական կողմի մասնակցությունն ոլորտում առկա խնդիրներին , ինչպես նաև երկկողմ համագործակցության խորացումը:
Նախարարը ներկայացրեց հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսությունը գերակա ուղղություն ճանաչելու, վերջինիս շրջանակներում գյուղում
իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նա հիշատակեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն հետաքրքվեց համագործակցության նոր ուղղություններով, որին ի պատասխան նախարարն առանձնացրեց մասնավոր տնտեսությունների խոշորացման, ապահովագրական համակարգի ստեղծման , ջերմոցային տնտեսությունների զարգացման, անասնապահության ոլորտում հոտի բարելավման միջոցով մթերատվության բարձրացման, գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացման, մասնագետների վերապատրաստման խնդիրները:
Դեսպանն առաջարկեց տրամադրել հայկական կողմի առաջարկների ու ծրագրերի հիմնավորումներն իր կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:
ֆրանսիական փորձին տեղում ծանոթանալու և իր գործընկերոջ հետ համագործակցության հեռանկարներն առարկայացնելու համար դեսպանը Սերգո Կարապետյանին հրավիրեց Ֆրանսիա, ինչն ընդունվեց շնորհակալությամբ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					