Ժամանակի հետ հարաբերությունները փոխվում են: Որքան երկար եք միասին, այնքան ավելի շատ փոփոխություններ են լինում: Նրանցից ոմանք կարող են վախեցնել , ոմանց`խանգարել, բայց եթե հասկանում եք միմյանց և ամեն ինչ պարզ է դառնում, դրանք ձեր սիրո նոր դրսևորումն են
10.Վստահում եք չափազանց նուրբ գործեր
Ցանկացած հարաբերություն կառուցված է վստահության վրա, եւ երբեմն այդ հիմքը սկսում է կարծրանալ:
9.Երբեմն միասին կարող է ձանձրալի և տխուր լինել
Երազներում իդեալական զույգը ամեն ինչ անում է միասին, սիրելիներն ունեն ընդհանուր զբաղմունք եւ նրանք երբեք չեն ձանձրանում: Կյանքում երբեմն ավելի հետաքրքիր գիրքը կամ ընկերների հետ հանդիպումն ավելի հետաքրքիր կարող է լինել, քան ձեր սիրելիի հետ երեկոն:
8. Դուք միշտ չէ, որ նույն կողմում եք
Նույնիսկ եթե դուք միահամուռ կերպով ընդունում եք բոլոր կարեւոր որոշումները, վաղ թե ուշ կգա մի ժամանակ, երբ դուք կգտնվեք բարիկադների տարբեր կողմերում` սկզբունքային հարցի շուրջ:
7.Ամուսնություն- ոչ թե որոշում, այլ պատիժ
Շատերը սխալմամբ հավատում են, որ ամուսնության մեջ երեխաները կբերեն ավելի ներդաշնակություն:
6.Դուք միշտ չէ , որ ձեզ գրավիչ եք զգում
Վայրի կիրքը սիրահարներին ուղեկցում է միայն առաջին անգամ: Այնուհետեւ փոխարինվում է ավելի խաղաղ ինտիմ կյանքով, կամ կարող է վերածվել ավելի բարդ իրավիճակի:
5.Ձեզնից յուրաքանչյուրը երբեմն կարող է միայնակ զգալ
Ամուսնությունը և հարաբերությունները կարծես միայնության հակառակ կոմն են, բայց դա այդքան էլ ճիշտ չէ: Երբեմն դու միայնակ ես զգում, թվում է, որ ոչ ոք ձեզ չի հասկանում եւ չի հետաքրքրվում ձեզնով:
4.Դուք կասկածանքի մեջ կընկնեք
«Գուցե ամուսնալուծությո՞ւն » կամ «Իսկ եթե ուրիշի հետ ավելի լավ կլիներ», նման մտքերը կարող են գողանալ կնոջ երջանկությունը:
3. Երբեմն կորցնում ես կապի զգացումը
Երբեմն դուք ինքներդ եք զգում, որ ձեր ճակատագիրը, ձեր սիրտը սերտորեն կապված է ձեր սիրելիի հետ: Եվ երբեմն այդ կապը կարծես անհետանում է: Դա նորմալ է:
2.Դուք երբեմն ցավեցնում եք միմյանց
Սիրահարվածները ցավն ավելի ուժգին են զգում: Դուք նրա խոսքերը կարող եք սրտին մոտ ընդունել : Արդյունքում երկուսդ էլ կտուժեք:
1.Սերը չի կարող միայնակ գոյատևել
Պետք է միշտ հիշել, որ «սիրել»-ը բայ է, այն պահանջում է գործողություն, ոչ միայն զգացում: Դուք միշտ պետք է աշխատեք հարաբերությունների վրա:
Նյութի աղբյուրը` Orer.am