«Ես ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել, հարցրեք Հրանտ Բագրատյանին, թե որտեղից են նրան այդ տվյալները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ haqqin.az-ին տված այն հարցազրույցին, որտեղ նախկին վարչապետն ասում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի:
Դ. Բաբայանի խոսքով՝ «մեր միջուկային զենքը մեր ժողովրդի, բանակի ոգին է, հաստատակամությունը, լավատեսությունը, քրտնաջան աշխատանքը և անձնվիրությունը». «Սա մեր միջուկային զենքն է, եթե այդպես են ուզում, թող այդպես իմանան, այո, ունենք այդ տեսանկյունից, և միշտ էլ ունեցել ենք ու ունենալու ենք»: