Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանի հետ: Պարտիան ավարտվեց 34-րդ քայլին:
Առաջին դասական պարտիայում եւս գրանցվել էր ոչ ոքի: Այս զույգի հաղթողը հայտնի կդառնա թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի 8-ին
Հիշեցնենք, որ Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնում էին նաեւ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք չկարողացան հաղթահարել առաջին շրջանի արգելքը:
Աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն ու եզրափակիչի մյուս մասնակիցը կնվաճեն 2018թ. Հավակնորդների մրցաշարի ուղեգիր: