Խոյ: Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է, ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն: Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ, որոնք անակնկալ կերպով կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:
Ցուլ: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ։ Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:
Երկվորյակ: Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեք նրանց, ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ, սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով, պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ գործնական հետաքրքիր առաջարկներ կստանան: Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող որոշ կարևոր հարցեր քննարկելու համար: Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոմանտիկ ծանոթություններ:
Խեցգետին: Զինվեք համբերությամբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ: Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե՛ գործնական, թե՛ ընկերական և թե՛ սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:
Առյուծ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին. նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:
Կույս: Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ՝ այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք, և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը: Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:
Կշեռք: Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ իրենց հերթին կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:
Կարիճ: Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Արդյունքը, միանշանակ, կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք, կստանաք նրանց աջակցությունը: Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների:
Աղեղնավոր: Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է, կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել: Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:
Այծեղջյուր: Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:
Ջրհոս: Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ՝ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություններ կստանաք: Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարելու: Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով, ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփվելիս առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:
Ձկներ: Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում, միևնույն է, ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց: Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպաստ չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար:
Այս թեմայով
Հիմնանորոգվել է Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր ճանապարհի 10.5 կմ հատվածը
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին տեսակապով
Բրիտանիան 14 տոկոսով ավելացրել է պաշտպանության ծախսերը 10 տարով. The Times
Փաշիկ Ալավերդյան․ Ինձ Եվրոպան է ճանաչել լավագույնը, իսկ դուք քվեարկել եք մարդկանց հասակով, աչքերի գույնով, մազերով
Հակոբ Սերոբյան․ Արթուր Դավթյանի հետ կաշխատենք, որ օլիմպիական ամենաբարձր նշաձողն էլ լինի
Գիտնականներն իրական ժամանակում փոխպատվաստված օրգանների հսկողության համար թոքերի սկանավորման նոր եղանակ են հայտնաբերել
ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից․ «Հրապարակ»
Երկար ժամանակով լույս չի լինելու
Կաթոլիկ աշխարհը դեկտեմբերի 25-ին նշում է Սուրբ Ծնունդը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նոր առաջարկներ է ստացել՝ մտածում է. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը վարակվել է քովիդով․ ե՞րբ կվերադառնա աշխատանքի
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. «Ժողովուրդ»
Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ. «Ժողովուրդ»
6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար. «Ժողովուրդ»
Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար
Եղանակը Հայաստանում
Թրամփը քննադատել է Բայդենին մահապատժի դատապարտված 37 մարդկանց պատիժը մեղմելու համար
Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու шտում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Ծառուկյան
Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Պուտինը կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա Փաշինյանի նախագահությամբ
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
Իրանի փոխնախագահն առաջարկել է ստեղծել միջազգային կազմակերպություն Մերձավոր Արեւելքում
Թրամփը ցանկանում է ամուր եւ արդար խաղաղություն Ուկրաինայում. Քելոգ
Թրամփը քննադատել է Բայդենին մահապատժի դատապարտված 37 մարդկանց պատիժը մեղմելու համար
Պուտինը կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա Փաշինյանի նախագահությամբ
Իրանի փոխնախագահն առաջարկել է ստեղծել միջազգային կազմակերպություն Մերձավոր Արեւելքում
«Թալիբանի» փոխարտգործնախարարը ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն անվանել է Աֆղանստանի եւ Իրանի թշնամիներ
Նեթանյահուն հայտնել է Գազայի և պատանդների վերաբերյալ բանակցություններում առաջընթացի մասին
The Globe and Mail. Թրյուդոն չի պատրաստվում դեկտեմբերի վերջին հրաժարական տալ
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նոր առաջարկներ է ստացել՝ մտածում է. «Հրապարակ»
1
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլան...
2
Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ. «Ժողով...
3
Նիկոլ Փաշինյանը վարակվել է քովիդով․ ե՞րբ կվերադառնա աշխատանքի
4
ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից․ «Հրապարակ»
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից․ «Հրապարակ»
Նոր առաջարկներ է ստացել՝ մտածում է. «Հրապարակ»
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. «Ժողովուրդ»
Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ. «Ժողովուրդ»