Փոքր ժամանակվանից բազմիցս լսում ես «չի կարելի» արտահայտությունը և հասկանում, որ բոլոր լավ բաներին ձեռք տալ չի կարելի: Ցավոք, այդ կանոնը որոշ չափով նաև սեքսուալ կյանքին է վերաբերում: Բայց իդեալական սիրեկան դառնալու համար պետք է կարողանալ սիրելի զուգընկերուհուն հաճույք պատճառել նաև ձեռքերով: հետևիր խորհուրդներին, և ընկերուհիդ անպայման կգնահատի քո վարպետությունն ու ձգտումը:
Եթե դու կարծում ես, որ մարդկային մարմնի կարևորագույն մասն այն է, որ թաքնված է ոտքերի արանքում, ապա չարաչար սխալվում ես: Իհարկե, տղամարդկային արժանապատվության օրգանը ունենալը շատ կարևոր է, բայց առանց ձեռքերի դու ոչինիչ չես կարող անել: Այսպիսով, ձեռքերի դերը բավականին մեծ է և նախքան դրանք օգտագործելը հետևիր, որ լավ վիճակում լինեն, մաքուր ու փափուկ:
Հիշու՞մ ես այն ժամանակները, երբ զուգընկերուհուդ ոտքերի արանքում կարող էին հայտնվել միայն մատներդ: Սեքսի մասին խոսք լինել չէր կարող, թեկուզև դուք դանդաղորեն շարժվում էիք այդ ուղղությամբ՝ ավելի մանրամասնորեն ուսումնասիրելով ցանկալի մարմինը: Դա գերագույն հաճույք էր, այնպես չէ՞: Տարիներ անց տարբերությունն այն է, որ առաջին անգամ չես կնոջ հետ:
Հագուստները հանելը
Հագուստը խոչընդոտ է սեքսի համար: Այդ պատճառով դու ցանկանում ես որքան հնարավոր է արագորեն հանել ընկերուհուդ շորերը: Հիմա, չհաշվելով բացառությունները, դու այլ կերպ կվարվես: Թող նրա շորերհ հանելու գործընթացը երկարաձգվի: Արա այդ դանդաղորեն և փորձիր որքան հնարավոր է հաճախակի դիպչել նրա մարմնին: Երբ վեր բարձրացնես վերնահագուստը, շոյիր կուրծքը: Երբ արձակես վերնաշապիկի կոճակները, մատներով քնքշորեն շոյիր փորը: Արա նույնը նրա տաբատը կամ շրջազգեստը հանելիս:
Հրաշագործ ձեռքերը (տղամարդանց համար)
Քնքշանք
Երբ ի վերջո նա քո առջև պառկած կլինի լիովին մերկ, հավաքիր ինքդ քեզ և մի արա այն, ինչ անում ես ընդհանրապես. Պետք չէ նետվել նրա մարմնի ամենագայթակղիչ մասերի վրա: Ձեռքերդ հեռու տար կրծքերից ու հեշտոցից: Այն տեղը, որտեղից կսկես փաղաքշես, այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ չսկսես մերսել նրան: Քո մատները պետք է թեթևորեն սահեն նրա մարմնի վրայով: Բայց շատ մեղմ մի եղիր, եթե շոյանքներդ խտղտացրին նրան, ծիծաղից կմեռնի: Աղջիկների ամենազգայուն մասերն ենդեմքը, փորը, ոտքերը, ոտնաթաթերը: Լավ կլինի, որ նրան փաղաքշես մատների ծայրերով: Եթե ցանկանում ես, որ փաղաքշանքը ավելի ինտենսիվ ու զգայուն լինի, նրա մաշկի վրայով ձեռքերդ սահեցրու եղունգներով:
Ձեռքերը
Մի՛ մոռացիր զուգընկերուհուդ ձեռքերի մասին: Խորհուրդ է տրվում դրանց բավականին շատ ժամանակ հատկացնլ: Նրա ձեռքերը դիր ափերով դեպի վեր և սկսիր շոյել ափերի մեջ շրջանաձև շարժումներով: Հետո քո բթամատերը դիր նրա ափերի մեջ և սեղմելով, շրջանաձև շարժումներով մերսիր ափերը: Ափերից հետո անցիր մատներին: Բթամատով և ցուցամատով սեղմիր նրա մատն այնպես, ասես ցանկանում ես մատին մատանի անցկացնել:
Էրոտիկ մերսում
Դու մոտենում ես մի շատ կարևոր ընթացքի, որը կոչվում է էրոտիկ մերսում: Մերսման համար անհրաժեշտ է յուղ: Միայն նրա օգնությամբ քո մատները կսահեն մարմնի վրայով: Չէ որ եթե քո կամ նրա մաշկը չոր է, տհաճ զգացողություններ կունենաք: Բայց պետք չէ անմիջապես նրա մարմնին յուղ լցնել: Սկզբում վերցրու որոշ քանակություն ափով և շփիր, որ տաքացնես: Այդ ժամանակ քո սիրելին չի մրսի ու չի դողա, եթե շոգ եղանակ չէ: Սկզբում հավասարաչափ տարածիր յուղն այն մասերում, որտեղ պատրաստվում ես մերսել: Թե ինչպես մերսել նրա կուրծքը, դու առանց մեր խորհրդի էլ լավ գիտես:
Միակ բանը, որ ցանկանում ենք շեշտել, այն է, որ կանգ չառնես միայն պտուկների վրա, ուշադրություն դարձրու ողջ կրծքի վրա: Ինչ վերաբերում է մարմնի մյուս մասերին, ապա ցանկալի է մերսել վերևից ներքև: Ընդ որում խորհուրդ է տրվում օգտագործել երկու ձեռքերը և շարժումները կատարել նույն տեմպով: Ուշադրություն դարձրու, որ մերսման յուղը շատ հարմար է սեքսուալ խաղերի համար, բայց ընդհանրապես չի գրգռում զուգընկերուհուն: Քանի որ դու հրաձիգ չես, պարտադիր չէ, որ անմիջապես թիրախին խփես: Սկսիր փաղաքշել նրա սեռական շուրթերը և ազդրերը և հետո միայն կարելի է մոտենալ ծլիկին: Դանդաղորեն շոյիր ծլիկի շրջակայքը և հետո միայն երբեմն-երբեմն հպվիր նրան:
Շուտով կզգաս զուգընկերուհուդ պատասխան ռեակցիան: Երբ դա տեղի ունենա, կարող ես ներս մտցնել սկզբում մեկ, այնուհետև՝ երկու մատները: Կարող ես շրջանաձև շարժումներ կատարել, բայց ավելի լավ կլինի, որ մատներդ մտնեն և դուրս գան: Ամենագլխավորն այն է, որ չմոռանաս խթանել ծլիկը բթամատով:
Հրաշագործ ձեռքերը, օրգազմ
Սա ամենավերջին և ամենահաճելի մասն է, որտեղ գործողության մեջ են քո երկու ձեռքերը: Եվ ի վերջո, ձեռքերին միանում է նաև առնանդամը: Կրկնակի հաճույք պատճառելու համար անդամը մտցնելուց հետո շարունակիր մերսել ծլիկը: Եթե հաջողությամբ իրականացնես այդ գործողությունները՝ կապահովես կրկնակի օրգազմ: