Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը երկու կեղծ տեղեկություն է տարածել: Առաջինը այն մասին, իբր հայկական կողմը զոհեր ունի, որոնք մահացել են ավտովթարից: Կեղծ հայկական էջի օգտատերը իբր գրել էր, որ անձամբ է օգնել վթարից տուժածներին:
Այնուհետև ադրբեջանական մեկ այլ ՖԲ օգտատեր տարածում է հայտարարությունը, որը ավելի շատ վնաս կհասցնի իրենց բանակին,
քան մեզ: Օգտատերը հայտարարում է, որ ադրբեջանական բանակը խոցել է մեկ մարդառար, մեկ բեռնատար և մեկ տրակտոր: Այս հայտարարությունը իրականում կեղծ է, սակայն փաստում է, որ ադրբեջանցիները նշանառության տակ են առնում ոչ թե հայկական հրետանին, այլ քաղաքացիների տեխնիկաները և բնակավայրերը: Օգտատերը ցանկացել է բարձրացնել ժողովրդի հավատը դեպի իրենց բանակի զինվորներ, սակայն ինչպես միշտ ձախողվել է:
Այս ամբողջ կեղծ տեղեկությունները լցվել էին համացանց, որպեսզի արդեն այսօր պարզ դառնար, որ իրականում ադրբեջանական կողմը ունի 8 զոհ: Ադրբեջանցի օգտատեր Մուրադ Ջաֆարովը հայտնում է, որ նրանք են՝
Մայոր Սամադով Ռովշան
Լեյտենանտ Սահիբ Ալըև
Շարքային Վուգար Զահիրով
Շարքային Մուրադ Հասանով
Շարքային Ֆարրուխ Ռուսթամով
Ենթասպա Ալիքյարամ Բալադով
Շարքային Ալի Ֆաթուլաև
Շարքային Ջեյհուն Ալլահվերդիև:
Եվս 6 հոգի ծանր վիրավորվել են:
Ջոջուխ Մարջալու գյուղի մերձակայքում, ադրբեջանական զինված ուժերի Կամազ մակնիշի ավտոմեքենան պայթել է հայկական հակատանկային ականի վրա։
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան