Կալիֆորնիա նահանգի իշխանությունները երկուշաբթի օրը տուգանել են Facebook սոցցանցի հիմնադիրներից մեկին Շոն Փարքերին: Մոտ 2.5 մլն տուգանքը դրվել է 33 ամյա միլիարդատերի վրա ազգային արգելանոց Big Sur-ում հարսանիք կազմակերպելու պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հարսանեկան արարողությունը Փարկերի և իր վաղեմի ընկերուհի երգչուհի Ալեքսանդր Լենասի միջև տեղի է ունեցել անցած շաբաթ օրը հունիսի մեկին: Այդպիսի նշանակալից արարողության անցկացման համար միլիարդատերը և իր սիրեցյալը ընտրել են բնապահպանական գոտին, որտեղ աճում են հազավագույտ սեկվոյաներ, իսկ ջրամբարներում լողում են ծիածանափայլ իշխաններ, որոնք գտնվում են անհետացման վտանգի տակ:
Այդ տարածքի սեփականատերերը փաստացիորնե հանդես են գալիս Ventana Inn & Spa կազմակերպությունը, որի տերերը թույլ են տվել միլիարդատերին կառուցել ժամանակավոր դեկորացիաներ փոքրիկ տնակի տեսքով, ինչպես նաև ստեղծել արհեստական ջրվեժներ, աստիճաններ և հյուրերի համար պարասրահ:
Համաձայն նահանգային իշխանությունների այդպիսի կառույցները պետք է համաձայնվեցվեր կառավարական հանձնախմբի հետ, որը հսկում է այդպիսի տարածքների պահպանումը և զարգացումը: Տվյալ դեպքում նման համաձայնություն տեղի չի ունեցել:
Երբ պետական պաշտոնյաները իմացել են շինարարության մասին արդեն շատ ուշ է եղել: Ընդ որում նրանք չեն խանգարել միլիարդատերին անցկացնելու իր խնջույքները և դրա փոխարեն ստիպել են ստորագրել փոխհատուցման համաձայնագիր: Ձեռք բերված փողերը պետք է ծախսվեն Big Sur այգու տարածքի վերականգման, ինչպես նաև դրանով գրանտներ կտրամադրվեն նաև այլ բնապահպանական կազմակերպություններին: