6 տարի առաջ Դեյվ Թայլերը վարսավիրանոց գնաց: Այդ օրվանից Դեյվի կյանքում ամեն ինչ փոխվեց: Վարսավիրանոց գնալուց 3 օր անց տղամարդը զգաց, որ իր մարմնի աջ մասը կաթվածահար է, ընկավ գետնին:
Շտապօգնությունը Դեյվին տարավ տեղի հիվանդանոց, որտեղ նրան հայտնեցին, որ նա կաթված էր տարել:
45-ամյա տղամարդն այլևս չի կարողանում կառավարել ավտոմեքենան, նրա համար դժվար է վերականգնվել սրտի նոպայի պահից ի վեր:
Դեպքից 6 տարի անց նա դեռ տառապում է բարդություններից և մի քանի հիվանդություններով:
Ամեն ինչ վարսավիրանոցում սկսվեց:
Երբ Դեյվը գլուխը հետ թեքեց մազերը լվալու համար, արյան մակարդուկ տեղի ունեցավ, որը խցանեց երակը, ինչն էլ կաթվածի հանգեցրեց:
Ոսումնասիրությունների համաձան՝ գեղեցկության սրահներում հաճախորդների գլուխն առավել հաճախ լվանում են գլուխը հետ թեքած դիրքում:
Այն կարող է նվազեցնել ուղեղի արյան մատակարարումը՝ երբեմն կաթված առաջացնելով տարեց մարդկանց դեպքում:
Այդ խնդիրը կանխելու համար բժիշկները տարեց մարդկանց խորհուրդ են տալիս գլուխը 15 աստիճանից ավել հետ չթեքել, հատկապես եթե արթրիտ ունեն պարանոցի հատվածում կամ ուղեղի արյան մատակարարման հետ կապված: