News.am _ ը գրում է ՝
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը նվաճեց Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Հայ գրոսմայստերը մրցեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ եւ պարտության մատնեց 1.5:0.5 հաշվով: Առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո, երկրորդ պարտիայում Արոնյանը սեւերով խաղաց ոչ ոքի:
Արոնյանը կիսաեզրափակիչում կհանդիպի ռուսաստանցի Պետեր Սվիդլեր - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայության հաղթողի հետ։ Առաջին երկու պարտիաներում գրանցվել է ոչ ոքի: Գրոսմայստերները պայքարը կշարունակեն սեպտեմբերի 17-ին թայ-բրեյքում:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն եւ չինացի Դին Լիրենը: Սոն 1.5:0.5 հաշվով հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին, Դին Լիրենը 1.5:0.5 հաշվով՝ հունգարացի Ռիչարդ Ռապորտին:
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։