Նա մեղքի զգացում ունի
Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց սիրուհին մեղքի զգացում ունի: Եթե նա գիտի, որ իր սիրելին ամուսնացած է, նա ապրում է բոլոր նորմալ էմոցիաները, որոնք կապված են մեղքի զգացման հետ. տխրություն, դեպրեսիա, հուսահատությու, անօգնականություն: Նա մեղավոր է զգում ընդունված կանոնները խախտելու համար: Սիրուհին մեղավոր է զգում, երբ իր սիրելին ցանկանում է արձակուրդի ընթացքում իր հետ ժամանակ անցկացնել, երբ կին եւ, հնարավոր է, երեխաներ ունի: Նա մեղավոր է զգում, երբ լսում է ուրիշների դավաճանության մասին քննարկումները: Մեղքի զգացումը նրա մշտական ուրվականն է, իր սիրային եռանկյունու երրորդ մասնակիցը:
Նա, ամենայն հավանականությամբ, երբեք չի մտածել սիրուհի դառնալու մասին
Ակնհայտ է, որ փոքրիկ աղջիկները չեն երազում այն մասին, որ մեծանալու եւ ինչ-որ մեկի սիրուհին են դառնալու: Յուրաքանչյուր հասուն մարդ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Ցավոք, երբեքմն հանգամանքներն ու սխալ ընտրությունը երբեմն հանգեցնում են սիրավեպի: Ոչ ոք նախապես գիտակցված չի ծրագրում հանդիպել ամուսնացած տղամարդու հետ եւ պոտենցիալ կերպով կորցնել աշխատանքը, վստահությունը, ընկերներին կամ, որոշ դեպքերում, սեփական կայացած կյանքը: Չխոսելով արդեն այն դեպքերի մասին, երբ սիրուհին ինքն էլ ամուսնացած է, երեխաներ ունի... Տղամարդը կարող է բազմաթիվ անգամներ խոստանալ հեռանալ կնոջից, եւ այնքան շատ ժամանակ է անցնում, որ սիրուհու համար ավելի ու ավելի դժվար է դառնում բաժանվել նման տղամարդուց: Իսկ եթե նա սիրահարված է, կարող է ընդհանրապես չցանկանալ բաժանվել, եթե նույնիսկ գիտի, որ անիմաստ եւ սխալ է շարունակել հարաբերությունները:
Նա խանդում է
Եթե կինը հարաբերություններ է սկսել եւ գիտի, որ իր սիրելին ամուսնացած է, անպայման կխանդի: Նա կխանդի ամեն օր, երբ նա հեռանա իրենից, քանի որ գիտի, որ գնում է իր կնոջ, ընտանիքի մոտ: Նա գիտի, որ իր սիրեկանն այլ կյանք ունի, իսկ ինքը երբեք դրա մաս չի կազմի: Իսկ եթե սիրուհին ընտանիք չունի, ապա կտանջվի մտքերից, թե ինչ է անում սիրելին իր տանը՝ կնոջ եւ ընտանիքի հետ: Սիրուհին խանդում է սիրեկանի երեխաներին, անկողնուն, որը նա կիսում է կնոջ հետ, խանդում է նրանց բացահայտ հարաբերություններին:
Նա սխալ մարդու է սիրահարվել
Վաղ թե ուշ սիրուհին նման եզրահանգման կգա... Այո՛, սկզբում նա կողմնակի սիրավեպի օգտին է ընտրություն կատարել, բայց արդյունքում կհասկանա իր սխալը: Սխալ մարդուն սիրահարվում են բոլորը: Դա պատահում է միայնակ կանանց հետ, որոնք հանդիպում են միայնակ տղամարդկանց հետ: Դա պատահում է կանանց հետ, որոնք ամուսնացած տղամարդու են սիրահարվում: Դա տեղի է ունենում այն տղամարդու կնոջ հետ, որը սիրուհի ունի: Սիրուհին ի վերջո հասկանում է իր սխալը, բայց սիրավեպը շարունակում է միայն այն պատճառով, որ մտածում է, թե որքան է իր սիրեկանն ուզում իր հետ լինել եւ որքան կրքոտ է սիրում իրեն: