Բաքվի Expo Center-ում սկսվել է նավթագազային ոլորտում ամենախոշոր միջոցառումներից մեկը`«Կասպից ծովի նավթ և գազ, նավթամշակում և նավթաքիմիա» Caspian Oil & Gas-2013 համաժողովն ու ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:
Աշխարհի տարբեր առաջատար պետությունների ղեկավարներ իրենց շնորհավորական նամակներն են ուղարկել ցուցահանդեսի մասնակիցներին:
Այսպես մասնավորապես Բարաք Օբամայի նամակի մեջ նշվում է.«Ես ցանկանում եմ իմանաք, որ Ադրբեջանը ունի Ամերիկայի նման հավատարիմ բարեկամ»:
Նամակի մեջ նաև նշվում է, որ նավթագազային տարբեր միջազգային ծրագրերի իրականացումը Ադրբեջանը վերածել են տարածաշրջանի համար գազի և նավթի մատակարարման կարևոր աղբյուր: «Շահդենիզ ծրագրի երկրորդ փուլի և TANAP ծրագրի իրականացումը Ադրբեջանը կդարձնեն Եվրոպայի համար գազի գլխավոր մատակարար»,- նշված է նամակի մեջ:
Ցուցահնադեսի մասնակիցներին իր շնորհավորական ուղերձն է հղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնը:
«Ադրբեջանի էներգակիրները մոտակա ժամանակներս կսկսեն կարևոր դեր խաղալ Եվրոպայի և համաշխարհային տնտեսության մեջ: Պետք է նշել, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանը մեծ հաջողություններ է արձանագրում: Ես ուրախ եմ, որ BP(British Petrolium) ակտիվ ներգրաված է այդ գործընթացին»,- նշված է Դևիդ Քամերոնի նամակի մեջ:Նամակում Դևիդ Քամերոնը նամակի մեջ հանդես է եկել որպես Ադրբեջանի ամենամոտ ընկեր: