Հարձակվող Կարիմ Բենզեման կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու շուրջ:
Վաղը` սեպտեմբերի 21-ին, կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում էլ կկնքվի համաձայնագիրը:
Ինչես տեղեկացնում է «AS»-ը, Բենզեման տարեկան 7,5 մլն եվրոյից ավել կստանա, որը ստանում էր նախորդ պայմանագրով: Իսկ Բենզեմայի հրաժարագինը նոր պայմանագրով կկազմի 1 մլրդ եվրո:
Հիշեցնենք` Կարիմ Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում», ուր տեղափոխվել է «Լիոնից»:
Նա մադրիդյան ակումբի կազմում 371 պաշտոնական հանդիպման է մասնակցել, դարձել է 182 գոլի և 104 գոլային փոխանցման հեղինակ:
29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: