«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հաջողությամբ վիրահատվել է:
Այս մասին ֆուտբոլիստը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Դարպասապահը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել աջակցության համար.
«Վիրահատությունը հաջող է անցել: Շնորհակալ եմ շնորհավորանքների և աջակցության համար»,- գրել է Նոյերը և լուսանկար տեղադրել հիվանդասենյակից:
Հիշեցնենք` Մանուել Նոյերը մարզման ընթացքում կոտրել էր ոտքն ու շարքից դուրս մնացել մինչև հունվար: