Mirkrasoty.life-ը ներկայացրել է կենդանակերպի այն նշանների ներկայացուցիչներին, որոնց բաժին են ընկնում ամենաբարդ փորձությունները։
Ձկներ։ Կասկածամիտ են, ընկալունակ։ Հաճախ չեն կարողանում ընտրություն կատարել և իրենց տանջում են թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Այդ պատճառով էլ մշտապես լարված են լինում։ Կարող են կարծել, թե որքան շատ դժվարություններ են իրենց բաժին ընկնում, այնքան բարենպաստ է լինելու ապագան։ Այս տրամադրվածությունը հաճախ ավելի մեծ խնդիրների պատճառ է դառնում։
Կշեռք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է շրջապատի կարծիքը, և նրանք հաճախ են խաբեության գնում՝ գովասանքի ու խրախուսանքի արժանանալու համար։ Չափից շատ էներգիա են ծախսում, ինչի հետևանքով հաճախ են դժվարությունների առաջ կանգնում։ Հարկավոր է խնդրի արմատը որոնել սեփական բարդույթներում և փորձել խուսափել ստելուց՝ խղճի խայթի զգացումից խուսափելու համար։ Հենց այդ զգացումն է նրանց խանգարում իրականություն դարձնել սեփական ծրագրերն ու մտքերը։
Կարիճ։ Կարիճներն իսկապես կարծում են, որ երջանկության համար հարկավոր է պայքարել, և մեծ ջանքեր են ներդնում՝ այդ համոզմունքը կյանքի կոչելու համար։ Կամակոր են, ինչը նրանց հաճախ խանգարում է ճիշտ որոշում կայացնել և զիջել այնտեղ, որտեղ դա հարկավոր է։ Նրանց համար կարևոր է սովորել զիջումների գնալ, քանի որ ճակատագիրը բարենպաստ է նրանց համար, ովքեր կարողանում են ժամանակին զիջումներ անել։
Խեցգետին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաճախ խանգարում է զգուշավորությունն ու երազկոտությունը։ Նրանք բազմաթիվ դրական հատկություններ ունեն, բայց իրենց կենսափորձի մեծ մասը ծախսում են՝ երջանկության համար պայքարելով։ Նրանց մարտավարությունն է՝ թաքնվել վտանգներից սեփական ներաշխարհում և անհաջողությունների ավարտին սպասել երազանքներում և մտացածին երջանիկ կերպարներում։ Կարող են հաջողություն ունենալ, եթե սովորեն հասնել սեփական նպատակներին, փորձությունները դիմավորել՝ գլուխը բարձր: Այդ մարտավարությունը կօգնի խուսափել հոռետեսական մտքերից և ուժ կտա ներքին անվստահության դեմ պայքարելու ու «վատ եղանակը» հաղթահարելու համար։
Խոյ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կտրուկության ու չափազանցնելու հատկության մասին կարելի է անվերջ խոսել։ Ամեն բան չափազանցնելու նրանց յուրահատուկ կարողությունը խանգարում է որոշումներ կայացնել։ Այդ հատկությունն իրար ետևից խնդիրներ է բերում։ Հարկավոր է սովորել ընդունել աշխարհը և ավելի շատ վստահել մարդկանց։ Խոյերին օդի նման հարկավոր է սովորել զիջել մարդկանց այնտեղ, ուր դա նպատակահարմար է, և ամեն ինչ հպարտ միայնության մեջ չանել։ Սովորելով համբերել՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կստանան հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Զգացմունքները վերահսկելը, խնդիրները խելամիտ մոտեցմամբ լուծելը կպարզեցնեն նրանց կյանքը։