Հայտնի է, որ ավելորդ քաշն առաջանում է նստակյաց կենսակերպի, գենետիկայի, չափից շատ ուտելու և սթրեսային իրավիճակներում հայտնվելու հետևանքով։ Սակայն ոչ պակաս կարևոր դեր են խաղում նաև հորմոնները, որոնք պատասխանատու են նյութափոխանակություն համար։ Այլ կերպ ասած, եթե դուք նվազեցրել եք ընդունվող սննդի քանակը և ավելացրել եք ֆիզիկական ծանրաբեռնվածությունն, ու Ձեզ մոտ արդյունքներ չկան, ապա դուք լուրջ մտածելու տեղիք ունեք։
«Վերերիկամային» գիրացում
Վերերիկամները պատասխանատու են օրգանիզմի «հարվածիր և փախիր» ունակության համար, որը առաջանում է սթրեսային իրավիճակներում։ Եթե օրգանիզմը հաճախ է սթրեսներ տանում, ապա առաջանում է հորմոնային դիսբալանս, ինչի հետևանքով խանգարվում են օրգանիզմի որոշ ֆունկցիաների աշխատանքները։ Վերերիկամները նաև պատասխանատու են կարտիզոլ հորմոնի արտադրության համար։ Իսկ կարտիզոլի բարձր մակարդակը հանգեցնում է մարմնի միջին հատվածում ավելորդ կիլոգրամների հավաքմանը (կարտիզոլային փոր)։
ճարպերի կուտակում փորի և կոնքերի հատվածում
լիքը դեմք և պարանոց, համեմատաբար բարակ ձեռքեր և ոտքեր
բարձր ճնշում
շաքարի բարձրացում, մկանային թուլություն, տրամադրության կտրուկ տատանում
Սրանք ենք վերերիկամների աշխատանքի խափանման առավել աչքի ընկնող ախտանիշները։ Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը և փորձեք նվազեցնել սթրեսային իրավիճակների քանակը։
«Լյարդային» գիրացում
Լյարդը այն կարևորագույն օրգաններից է, որը պատասխանատու է առողջության և լավ ինքնազգացողության համար։ Եթե դրա ֆունկցիան խափանվում է, ապա որովայնային հատվածում ճարպեր են կուտակվում։
Արդյունքում կարող են առաջանալ հետևյալ խնդիրները՝
շաքարի բարձրացում
խոլեստերինի և արյան ճնշման բարձրացում
հոդացավեր, ալերգիա և մաշկի խնդիրներ
Նմանատիպ ախտանիշներ նկատելու դեպքում անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը, քանի որ ավելորդ քաշի պատճառը կարող է լինել լյարդի սխալ աշխատանքը։
«Վահանագեղձային» գիրացում
Օրգանիզմում էներգիայի օգտագործման արագությունը կառավարում է վահանագեղձը։ Եթե այն բավականաչափ ակտիվ չի աշխատում, ապա ավելորդ քաշի առաջացում կլինի նույնիսկ օգտագործվող կալորիաների նվազեցման պարագայում։
Վահանագեղձի ակտիվության նվազման ախտանիշներ՝
մկանային թուլություն և մաշկի թառամածություն
անընդհատ հոգնածություն, քաշի ավելացում
մազաթափություն
սրտի աշխատանքի դանդաղեցում
դեպրեսիա
Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։
Գիրացում ձվարանների աշխատանքի խափանման հետևանքով
Այս պատճառը վերաբերում է այն կանանց, ում մոտ նկատվում է հորմոնային դիսբալանս։ Կնոջ օգտագործած բոլոր ածխաջրերը վերածվում են ճարպային կուտակումների։ Այս խնդիրն ունեցող կինը ավելորդ քաշ կհավաքի՝ անկախ սննդակարգից և ֆիզիկական ակտիվությունից։
Ձվարանների սխալ աշխատանքի ախտանիշներ՝
գիրացում նույնիսկ դիետայի և բարձր ֆիզիկական ակտիվության պարագայում
քաղցրի և կաթնամթերքի մեծ պահանջ
ավելորդ քաշի ավելացում մարմնի ստորին հատվածում
ցավեր ձվարանների շրջանում
Եթե Ձեզ մոտ կան կասկածներ, որ դուք այս խնդիրն ունեք, ապա անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը։
Իհարկե, ավելորդ քաշի ավելացման համար կան շատ ավելի պատճառներ, քան այս չորսը։ Կան նաև այլ հիվանդություններ, որոնք հանգեցնում է գիրացման նույնիսկ ճիշտ սնվելու և սպորտով զբաղվելու պարագայում։ Այդ իսկ պատճառով, եթե դուք կտրուկ գիրացել եք և չեք կարողանում նիհարել, ապա անպայման դիմեք բժշկի խորհրդակցությանը։