Նազենի Հովհաննիսյանը, կարծես, նոր հոբբի է գտել: Դերասանուհի-հաղորդավարուհին որոշել է զբաղվել հագուստի դիզայնով:
Instagram-ի իր էջում Նազենին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել մարմնագույն զգեստով: Նա նշել է, որ զգեստի դիզայներն ինքն է:
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Նազենի Հովհաննիսյանը հանրությանն է ներկայանում իր հեղինակած զգեստով: Ավելի վաղ նա երգչուհի Նառայի դստեր հարսանիքին ներկայացել էր բաց մանուշակագույն շքեղ զգեստով:
«Երբ չես գտնում քո ուզած զգեստը դիզայներների մոտ, ինքդ ես դառնում դիզայներ)»,- գրել էր նա: