Կոնֆուցիուսն արևելյան քաղաքակրթության մեծագույն փիլիսոփան է։ Նրա փիլիսոփայությունը շեշտադրում էր անում անձնական և պետքական բարոյականության վրա։ Հենց Կոնֆուցիուսն է, ով սովորեցրել է մարդկանց հասարակական հարաբերությունների, արդարության և անկեղծության հիմունքները։
BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 10 դաս Կոնֆուցիուսից, ովքեր դեպի լավը կփոխեն Ձեր կյանքը։
- Քանի դեռ կանգ չեք առել, կարևոր չէ, թե ինչ արագությամբ եք առաջ շարժվում։
- Երբեք մի ընկերացեք այն մարդու հետ, ով ավելի լավը չէ, քան դուք։
- Երբ զայրանում եք, մտածեք հետևանքների մասին։
- Երբ ակնհայտ է դառնում, որ նպատակներն անհասանելի են, մի փոխեք նպատակները, փոխեք դրանք իրագործելու մոտեցումները։
- Եթե դուք ատում եք որևէ մեկին, ապա նա հաղթել է Ձեզ։
- Հզոր մարդու ձգտումն ընկած է սեփական անձի մեջ, իսկ թույլինը՝ ուրիշների։
- Ինչ էլ որ անում եք, ամբողջ սրտով արեք։
- Խրատներ տվեք միայն այն մարդկանց, ովքեր, գիտակցելով սեփական տգիտությունը, գիտելիքներ են փնտրում։
- Փոքրիկ հաջողություններով ուրախանալը չի թողնում մեծ բարձրունքների հասնել։
- Եթե Ձեր մասին մեջքի ետևում խոսում են, ապա դուք նրանցից առաջ եք։
Հետևեք այս խրատներին և կտեսնեք, թե ինչպես կփոխեք սեփական կյանքը։
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am