Արտաշատի սահմանապահ կետի ռուս սահմանապահները ձերբակալել են Երասխի հատվածում հայ-թուրքական սահմանը հատած անհայտ անձի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ բաժանմունքի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ազդանշանային համակարգը խափանելու համար ձերբակալվածը փորձել է հատուկ սարքավորում օգտագործել: Ձերբակալման պահին սահմանախախտը դիմադրություն ցույց չի տվել: Անձնական խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:
Սահմանախախտի խոսքով` ինքը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է` ծնված 1985թ.: Նշվում է, որ այս պահին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցառումներ է իրականացնում սահմանախախտի ինքնությունը պարզելու համար: Անցած շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանը խախտելու երկրորդ դեպքն է: