Երեւանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ ինքնահրկիզման փորձ է կանխվել:

NEWS.am-ի տեղեկություններով, մոտ 70-75 տարեկան մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել, սակայն ոստիկանությունը կանխել է այն եւ տղամարդուն տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Տարեց տղամարդը հայտարարել է, որ այդ քայլին է դիմում սոցիալական ծանր վիճակի պատճառով:

Նա պատմել է, որ ստիպված է խնամել 24 անձի, սակայն չի հասցնում եւ դրա համար ցանկանում է ինքնահրկիզվել: